Լրահոս

09.06.2009 16:38


Գազի արտահոսք Գյումրիում

Հունիսի 8-ին, ժամը 17։55-ին Շիրակի մարզային փրկարար վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Տեր-Գաբրիելյան փողոցում՝ «ՊՇՍՎՍ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում վթար է տեղի ունեցել:

Տեղում պարզվել է, որ հովացման համակարգի ջրի խողովակի բարձր ճնշման տակ գտնվող փականը դուրս է մղվել և վնասել գազատարի խողովակը, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:

Պայթյուն և հրդեհի բռնկում տեղի չի ունեցել:

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հոտ կապերի բաժին

 

 

Այս խորագրի վերջին նյութերը