Լրահոս

04.10.2012 16:16


ՊԵԿ–ը պարզաբանում է

ՊԵԿ–ը պարզաբանում է

«Առավոտ» օրաթերթի հոկտեմբերի 3-ի համարում զետեղված հրապարակման մեջ տեղեկացվում է, որ «ՀԱՅՖԵՍՏ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, անդրադառնալով ճապոնական դեկորների` Հայաստան ներկրման խնդրին, հույս է հայտնել, թե «մինչև ներկայացման սկսվելը թմբուկները բաց կթողնեն, այլապես բոլոր կամերաների առաջ  շան լափը կլցնեմ էդ մաքսայինի գլխին»: Այս առնչությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ կոմիտեի կողմից որևէ անհարկի խոչընդոտ չի հարուցվել, բոլոր գործընթացներն իրականացվել են հնարավորինս արագ և օրենսդրության պահանջներին համապատասխան: Այդ մասին վկայում է նաև նույն օրն իսկ «ՀԱՅՖԵՍՏ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի ստորագրությամբ ՊԵԿ նախագահին ուղղված գրությունը, որում շնորհակալություն է հայտնվում կոմիտեի բարեխիղճ և օպերատիվ աշխատանքի համար: Արթուր Ղուկասյանի խոսքերով, նա նույն օրն իսկ այցելել է օրաթերթի խմբագրություն` խնդրելով հերքում տպագրել, սակայն թերթի այսօրվա համարում հրապարակվել է ընդամենը լուր այն մասին, որ դեկորները փառատոնից չեն ուշացել: Քանի որ համապատասխան հերքումը այդպես էլ տեղ չի գտել օրաթերթի այսօրվա համարում, պարզաբանմանը կից անհրաժեշտ ենք համարում ներկայացնել նաև «ՀԱՅՖԵՍՏ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի` ՊԵԿ նախագահին ուղղված նամակը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը