Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները բուռն արձագանքի են արժանացել Հայաստանում։ Այս թեմայով քննարկումներ կան թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական և թե՛ շարքային քաղաքացիների շրջանում։ Մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ է սպասվում հետընտրական Վրաստանում և ինչ կարող է լինել մեզ մոտ։
Անկասկած, Սաակաշվիլին իշխանությունը հանձնելուց առաջ պետք է ստանա որոշակի երաշխիքներ: Իվանիշվիլին չի կարող իր իշխանական գործունեությունը սկսել նախորդի հանդեպ հարձակումներով: Կլինեն միջնորդներ, այդ թվում, խոշոր պետություններ, որոնք անցումային փուլում կստանան այդ երաշխիքները Սահակաշվիլիի համար, մանավանդ, որ նա խաղաղ ճանապարհով է հանձնել իր դիրքերը: Այս պահը շատ կարևոր է:
Ոչ ոք չի կասկածում, որ Սահակաշվիլին իր իշխանության տարիներին թույլ է տվել քայլեր, որի համար կարող է ազատազրկվել: Հիմա վրացական պետությունը կանգնում է հասունության երկրորդ փորձության առաջ: Եթե սկսվի վհուկների որս, ապա կարող ենք արձանագրել, որ Վրաստանը հետքայլ է անում։
Սաակաշվիլուն երաշխիքներ տալն, անշուշտ, չի նշանակում, որ նոր իշխանությունները չպետք է պատժեն այն անձանց, ովքեր վրացական պետությանը աններելի վնաս են հասցրել: Եվ սա նույնպես կլինի վրացական պետության հասունության ցուցանիշ:
Նույն խնդիրը, ամենայն հավանականությամբ, ծանրանալու է Հայաստանի առաջ: Եթե հաջորդ տարվա փետրվարին ՍերժՍարգսյանը խաղաղ, անարյուն ճանապարհով հանձնի իշխանությունը, ապա եկող նոր ուժը, միջազգային հանրության հստակ երաշխիքներով, պարտավոր է ապահովել արդեն նախկինի կարգավիճակում հայտնված նախագահի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը:
Անկախ Ս. Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տարբեր գնահատականներից, ցանկացած հաջորդ ուժ փետրվարից սկսած պարտավոր է լինելու ապահովել նրա երաշխիքների համակարգը: Բայց սա միայն ու միայն խաղաղ, անարյուն ճանապարհով իշխանությունը հանձնելու դեպքում: Մնացած բոլոր դեպքերում խաղի կանոններ չեն սահմանվում և ոչ մի բան չի երաշխավորվում: Դիմադրության դեպքում սպասվում են անկանխատեսելի հետևանքներ։
Հայաստանի բոլոր առողջ ուժերը պետք է շահագրգռված լինեն, որ 2013-ի փետրվարին Ս. Սարգսյանը հեռանա արժանապատիվ ու խաղաղ եղանակով: Սա առաջին հերթին մեր երկրի հեղինակության խնդիրն է:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ո՞վ պետք է պատասխան տա վերջին տարիների ձախողումների համար կամ արժե՞ արդյոք որևէ մեկին պատասխանատվության ենթարկել, ապա դա շատ նուրբ հարց է։ Ի վերջո մարդիկ պետք է տեսնեն, որ մեր պետության ճակատագրի հետ ցինիկաբար խաղացողներն անպատիժ չեն մնում։
Օրինակ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Յուշչենկոն առանց ցնցումների հանձնեց իշխանությունը և ստացավ անվտանգության երաշխիքներ, բայց տնտեսական անկման տարիներին այդ երկրում վարչապետ աշխատած Յուլիա Տիմոշենկոն հայտնվեց կալանավայրում, և դա այն գինն է, որը վճարում է «նարնջագույն» իշխանությունը ուկրաինական տնտեսության երկնիշ անկման համար։
Հայաստանում էլ համանման մի գործընթաց է պետք։ Իսկ թե ով և ինչի համար պատասխան կտա, արդեն անկախ դատարանի որոշելիք խնդիրը պետք է լինի: Իսկ հասարակության ու քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի հետևելը։ Հետևել, որպեսզի դատարանը կայացնի արդար վճիռներ, և չսահմանափակի մեղադրյալների պաշտպանվելու իրավունքները:
Ո՞վ կերաշխավորի Սերժ Սարգսյանի անվտանգությունը
Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները բուռն արձագանքի են արժանացել Հայաստանում։ Այս թեմայով քննարկումներ կան թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական և թե՛ շարքային քաղաքացիների շրջանում։ Մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ է սպասվում հետընտրական Վրաստանում և ինչ կարող է լինել մեզ մոտ։
Անկասկած, Սաակաշվիլին իշխանությունը հանձնելուց առաջ պետք է ստանա որոշակի երաշխիքներ: Իվանիշվիլին չի կարող իր իշխանական գործունեությունը սկսել նախորդի հանդեպ հարձակումներով: Կլինեն միջնորդներ, այդ թվում, խոշոր պետություններ, որոնք անցումային փուլում կստանան այդ երաշխիքները Սահակաշվիլիի համար, մանավանդ, որ նա խաղաղ ճանապարհով է հանձնել իր դիրքերը: Այս պահը շատ կարևոր է:
Ոչ ոք չի կասկածում, որ Սահակաշվիլին իր իշխանության տարիներին թույլ է տվել քայլեր, որի համար կարող է ազատազրկվել: Հիմա վրացական պետությունը կանգնում է հասունության երկրորդ փորձության առաջ: Եթե սկսվի վհուկների որս, ապա կարող ենք արձանագրել, որ Վրաստանը հետքայլ է անում։
Սաակաշվիլուն երաշխիքներ տալն, անշուշտ, չի նշանակում, որ նոր իշխանությունները չպետք է պատժեն այն անձանց, ովքեր վրացական պետությանը աններելի վնաս են հասցրել: Եվ սա նույնպես կլինի վրացական պետության հասունության ցուցանիշ:
Նույն խնդիրը, ամենայն հավանականությամբ, ծանրանալու է Հայաստանի առաջ: Եթե հաջորդ տարվա փետրվարին Սերժ Սարգսյանը խաղաղ, անարյուն ճանապարհով հանձնի իշխանությունը, ապա եկող նոր ուժը, միջազգային հանրության հստակ երաշխիքներով, պարտավոր է ապահովել արդեն նախկինի կարգավիճակում հայտնված նախագահի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը:
Անկախ Ս. Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տարբեր գնահատականներից, ցանկացած հաջորդ ուժ փետրվարից սկսած պարտավոր է լինելու ապահովել նրա երաշխիքների համակարգը: Բայց սա միայն ու միայն խաղաղ, անարյուն ճանապարհով իշխանությունը հանձնելու դեպքում: Մնացած բոլոր դեպքերում խաղի կանոններ չեն սահմանվում և ոչ մի բան չի երաշխավորվում: Դիմադրության դեպքում սպասվում են անկանխատեսելի հետևանքներ։
Հայաստանի բոլոր առողջ ուժերը պետք է շահագրգռված լինեն, որ 2013-ի փետրվարին Ս. Սարգսյանը հեռանա արժանապատիվ ու խաղաղ եղանակով: Սա առաջին հերթին մեր երկրի հեղինակության խնդիրն է:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ո՞վ պետք է պատասխան տա վերջին տարիների ձախողումների համար կամ արժե՞ արդյոք որևէ մեկին պատասխանատվության ենթարկել, ապա դա շատ նուրբ հարց է։ Ի վերջո մարդիկ պետք է տեսնեն, որ մեր պետության ճակատագրի հետ ցինիկաբար խաղացողներն անպատիժ չեն մնում։
Օրինակ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Յուշչենկոն առանց ցնցումների հանձնեց իշխանությունը և ստացավ անվտանգության երաշխիքներ, բայց տնտեսական անկման տարիներին այդ երկրում վարչապետ աշխատած Յուլիա Տիմոշենկոն հայտնվեց կալանավայրում, և դա այն գինն է, որը վճարում է «նարնջագույն» իշխանությունը ուկրաինական տնտեսության երկնիշ անկման համար։
Հայաստանում էլ համանման մի գործընթաց է պետք։ Իսկ թե ով և ինչի համար պատասխան կտա, արդեն անկախ դատարանի որոշելիք խնդիրը պետք է լինի: Իսկ հասարակության ու քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի հետևելը։ Հետևել, որպեսզի դատարանը կայացնի արդար վճիռներ, և չսահմանափակի մեղադրյալների պաշտպանվելու իրավունքները:
Կորյուն Մանուկյան