Ինչո՞վ է զբաղված եղել Արամ Սարգսյանը հոկտեմբերի 27-ի դեպքից օրեր անց
Արամ Սարգսյանը Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո առյուծ է կտրել: Նա ջանք ու եռանդ չի խնայում ինքն իրեն ու մյուսներին ներշնչելու, որ ինքն է այն ագենտը, որի վրա հույս են դնում ԱՄՆ–ում։
Այն, որ նա անչափահասի խանդավառությամբ անընդհատ խոսելու էր Ամերիկայում կայացած «լուրջ հանդիպումների» մասին, սպասելի էր: Ի վերջո՝ տեսակով «քյառթու» և հոգեվիճակով «գեղցի» մարդու ծնկերը միշտ էլ թուլանում են ԱՄՆ բարձրահարկ շենքերը տեսնելիս։ Նման ուղևորությունները հենց հետագա գլուխգովանքի և հատուկենտ թիմակիցներին կուտ տալու համար են, ինչով էլ զբաղված էր Արամը միշիկական կայքի տաղավարում:
Իրականում, թե ում խորհրդականի բաջանաղի քարտուղարուհու ախպոր ընկերոջ հետ է հանդիպել «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը, որևէ նշանակություն չունի և մեզ չի հետաքրքրում: Մի ժամանակ էլ Արամը Բուշի «վարսավիրի» հետ էր հանդիպում, հետո ի՞նչ. ոնց կար, այնպես էլ մնաց, իսկ Բուշի «վարսավիր» Մեթյու Բրայզան էլ թուրք–ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվող մեկը դուրս եկավ։
Արամ Զավենիչին մենք հիշել ենք ոչ նրա ամերիկյան ուղևորության պատճառով։ Այն շեշտադրումները, որոնցով նա կրկին հայտնվեց Բաղրամյան 26-ի լրատվական կայքերում, մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե հաճախորդների ինչպիսի աշուն-ձմեռ հավաքածու է հանրությանը ներկայացնելու իշխանությունը:
Սա նաև մեզ է ստիպում մի փոքր կոշտացնել գնահատականները:
Եվ այսպես, Արամ Սարգսյանը ծաղրում է Վարդան Օսկանյանին: Ծաղրում է նրա հոգեվիճակը և պարկեշտ մարդու չթաքցվող հուզմունքը շփոթում է վախի զգացողության հետ: Իհարկե, Արամ Սարգսյանին ծանոթ չէ հոգեվիճակը պարկեշտ մարդու, ում դատում է ծայրից ծայր կոռումպացված հանցագործ մի խումբ, որի տակ կքած՝ իր փայ դհոլությունն է անում Արամ Սարգսյանը:
Արամն ուզում է խիզախ երևալ ու խոսում է իր սառնասրտության մասին։ Դե իհարկե, եթե դու, օրինակ, 2008թ. մարտի 1–ին «դուխով» կանգնում ես Մյասնիկյանի արձանի մոտ՝ շատ լավ իմանալով, որ իշխանությունը քեզ չի հետապնդելու, քանզի Սերժ Սարգսյանի հետ նախապես ես «երկխոսվել» ու սպանություն պատվիրած եղբորդ հարցով բարտերային գործարքի գնացել, ապա կարելի է նաև սառնասիրտ լինել և ուրիշներին ծաղրել։
Միայն եզակի մարդիկ կարող են լինել «սառը» և «զուսպ», երբ ընտանեկան խորհրդի որոշմամբ լրագրողի սպանություն են պատվիրում, հետո բռնվում ու ողջ հասարակության առաջ կանգնում։
Երևի միայն Հայաստանում է հնարավոր մարդ սպանելուց ու բացահայտվելուց հետո շարունակել զբաղվել քաղաքականությամբ։ Դրա մեջ իրենց մեղավորությունն ունեն նաև նրա նախկին ընդդիմադիր ընկերներն ու ղեկավարները, որոնց, ի դեպ, Ա. Սարգսյանը հետագայում նույնպես քցեց, ինչպես որ քցեց սպանված Վազգեն Սարգսյանին՝ մսխելով ու առևտրի առարկա դարձնելով եղբորից մնացած քաղաքական ժառանգությունը:
Շարունակելով Օսկանյանի հոգեվիճակի թեման, ամեն դեպքում ուզում ենք շեշտել, որ ցանկացած նորմալ մարդ կարող է հայտնվել այդ վիճակում, երբ նախկին կոլեգաներդ, աչքերիդ մեջ նայելով, սուտ մեղադրանքներն են առաջ քաշում, իսկ նրանց կամակատար «լոնդոնակրթյալները»,«լավ տղերքն» ու ՀՀԿ–ում հայտնված թունդ «փաշինյանականները»՝ Խոսրովը, Գեղամյանը, Բաբուխանյանը, Բառադի Համոն և այլք, դառնում են դատավոր:
Սրան ի հակակշիռ՝ Արամ Սարգսյանը զուսպ է և սառնասիրտ: Այնքան զուսպ, որ, ինչպես իր շրջապատի մարդիկ են պատմում, հոկտեմբերի 27-ից օրեր անց կառավարության շենքում վայելում էր քյաբաբն ու պուտանկեքին: Հարցրե՛ք Լեդի Հակոբին, Ջհանգիրյանին և էլի մի քանիսին, նրանք ավելի մանրամասն կպատմեն «զուսպ», «սառնասիրտ» և ամենակարևորը՝ «աստվածավախ» Արամի մասին:
Ինչո՞վ է զբաղված եղել Արամ Սարգսյանը հոկտեմբերի 27-ի դեպքից օրեր անց
Արամ Սարգսյանը Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո առյուծ է կտրել: Նա ջանք ու եռանդ չի խնայում ինքն իրեն ու մյուսներին ներշնչելու, որ ինքն է այն ագենտը, որի վրա հույս են դնում ԱՄՆ–ում։
Այն, որ նա անչափահասի խանդավառությամբ անընդհատ խոսելու էր Ամերիկայում կայացած «լուրջ հանդիպումների» մասին, սպասելի էր: Ի վերջո՝ տեսակով «քյառթու» և հոգեվիճակով «գեղցի» մարդու ծնկերը միշտ էլ թուլանում են ԱՄՆ բարձրահարկ շենքերը տեսնելիս։ Նման ուղևորությունները հենց հետագա գլուխգովանքի և հատուկենտ թիմակիցներին կուտ տալու համար են, ինչով էլ զբաղված էր Արամը միշիկական կայքի տաղավարում:
Իրականում, թե ում խորհրդականի բաջանաղի քարտուղարուհու ախպոր ընկերոջ հետ է հանդիպել «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը, որևէ նշանակություն չունի և մեզ չի հետաքրքրում: Մի ժամանակ էլ Արամը Բուշի «վարսավիրի» հետ էր հանդիպում, հետո ի՞նչ. ոնց կար, այնպես էլ մնաց, իսկ Բուշի «վարսավիր» Մեթյու Բրայզան էլ թուրք–ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվող մեկը դուրս եկավ։
Արամ Զավենիչին մենք հիշել ենք ոչ նրա ամերիկյան ուղևորության պատճառով։ Այն շեշտադրումները, որոնցով նա կրկին հայտնվեց Բաղրամյան 26-ի լրատվական կայքերում, մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե հաճախորդների ինչպիսի աշուն-ձմեռ հավաքածու է հանրությանը ներկայացնելու իշխանությունը:
Սա նաև մեզ է ստիպում մի փոքր կոշտացնել գնահատականները:
Եվ այսպես, Արամ Սարգսյանը ծաղրում է Վարդան Օսկանյանին: Ծաղրում է նրա հոգեվիճակը և պարկեշտ մարդու չթաքցվող հուզմունքը շփոթում է վախի զգացողության հետ: Իհարկե, Արամ Սարգսյանին ծանոթ չէ հոգեվիճակը պարկեշտ մարդու, ում դատում է ծայրից ծայր կոռումպացված հանցագործ մի խումբ, որի տակ կքած՝ իր փայ դհոլությունն է անում Արամ Սարգսյանը:
Արամն ուզում է խիզախ երևալ ու խոսում է իր սառնասրտության մասին։ Դե իհարկե, եթե դու, օրինակ, 2008թ. մարտի 1–ին «դուխով» կանգնում ես Մյասնիկյանի արձանի մոտ՝ շատ լավ իմանալով, որ իշխանությունը քեզ չի հետապնդելու, քանզի Սերժ Սարգսյանի հետ նախապես ես «երկխոսվել» ու սպանություն պատվիրած եղբորդ հարցով բարտերային գործարքի գնացել, ապա կարելի է նաև սառնասիրտ լինել և ուրիշներին ծաղրել։
Միայն եզակի մարդիկ կարող են լինել «սառը» և «զուսպ», երբ ընտանեկան խորհրդի որոշմամբ լրագրողի սպանություն են պատվիրում, հետո բռնվում ու ողջ հասարակության առաջ կանգնում։
Երևի միայն Հայաստանում է հնարավոր մարդ սպանելուց ու բացահայտվելուց հետո շարունակել զբաղվել քաղաքականությամբ։ Դրա մեջ իրենց մեղավորությունն ունեն նաև նրա նախկին ընդդիմադիր ընկերներն ու ղեկավարները, որոնց, ի դեպ, Ա. Սարգսյանը հետագայում նույնպես քցեց, ինչպես որ քցեց սպանված Վազգեն Սարգսյանին՝ մսխելով ու առևտրի առարկա դարձնելով եղբորից մնացած քաղաքական ժառանգությունը:
Շարունակելով Օսկանյանի հոգեվիճակի թեման, ամեն դեպքում ուզում ենք շեշտել, որ ցանկացած նորմալ մարդ կարող է հայտնվել այդ վիճակում, երբ նախկին կոլեգաներդ, աչքերիդ մեջ նայելով, սուտ մեղադրանքներն են առաջ քաշում, իսկ նրանց կամակատար «լոնդոնակրթյալները», «լավ տղերքն» ու ՀՀԿ–ում հայտնված թունդ «փաշինյանականները»՝ Խոսրովը, Գեղամյանը, Բաբուխանյանը, Բառադի Համոն և այլք, դառնում են դատավոր:
Սրան ի հակակշիռ՝ Արամ Սարգսյանը զուսպ է և սառնասիրտ: Այնքան զուսպ, որ, ինչպես իր շրջապատի մարդիկ են պատմում, հոկտեմբերի 27-ից օրեր անց կառավարության շենքում վայելում էր քյաբաբն ու պուտանկեքին: Հարցրե՛ք Լեդի Հակոբին, Ջհանգիրյանին և էլի մի քանիսին, նրանք ավելի մանրամասն կպատմեն «զուսպ», «սառնասիրտ» և ամենակարևորը՝ «աստվածավախ» Արամի մասին:
Կորյուն Մանուկյան