Ո՞վ ավելի շատ վնաս տվեց «Ա1+»–ին՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը
Նախագահական նստավայրում հայտնվելու առաջին իսկ օրվանից Սերժ Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում՝ ցույց տալու համար, որ ինքը տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի PR–ը կառուցված է հակաքոչարյանական հայեցակարգի վրա։
Հակաքոչարյանական իմիջ ձեռքբերելու գործընթացը Սերժ Սարգսյանի մոտ երբեմն մառազմատիկ դրսևորումների է հասնում, բայց դա արդեն իր թիմի խնդիրն է։
Մի կողմ թողնելով սերժական այդօրինակ իմիջի ձևավորման զուտ մարդկային ու բարոյական կողմերը՝ նկատենք, որ գործող նախագահը, փաստորեն, որևէ պոզիտիվ մեսիջ չի փոխանցում հանրությանը։ Նա ընդամենն ասում է, թե ես Ռոբերտ Քոչարյանը չեմ,ես ավելի հանդուրժող ու երկխոսող եմ, քան իմ նախորդը։
Եկեք ուրեմն տեսնենք, թե իրականում ի՞նչ է իրենից ներկայացնում Սերժի «հանդուրժողականությունը» կամ «երկխոսելու» հակվածությունը, որից հետո կդիտարկենք երկու նախագահների պահվածքը, մասնավորապես, «Ա1+»–ի հարցում։
Դատարկության փաթեթավորում
Վերջին տարիները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանի մոտ բացակայում է քայլերի բովանդակությունը։ Շեշտը դրվում է ձևի վրա, ու ստի միջոցով փորձ է արվում բովանդակություն տալ դատարկությանը։ Սարգսյանն այդ առումով, իրոք, տարբերվում է Քոչարյանից։ Վերջինս ունի հստակ տեսակետներ ու դրանք պաշտպանելու համար կարող է անգամ բիրտ ուժ կիրառել։ Բնականաբար՝ Քոչարյանի տեսակետները վիճարկելի են. ոմանց այն դուր է գալիս, իսկ մյուսներին՝ ոչ։ Սակայն բոլորն էլ գիտեն, թե ում հետ գործ ունեն և ինչ պետք է անեն կամ չանեն։ Քոչարյանի հետ կարելի է համաձայնել, կարելի է նաև վիճել, բայց համաձայնվում կամ վիճում են տեսակետ ունեցողի հետ։
Սերժ Սարգսյանի հիմնական տարբերությունը Ռոբերտ Քոչարյանից այն է, որ գործող նախագահը տեսակետ ու կայուն պատկերացումներ չունի։ Նա ապրում է «օրվա կուրսով»։
ՀՀԿ ղեկավարի մոտ արժանապատվության ու մարդկային փոխհարաբերությունների մասին պատկերացումներն էլ տարբերվում են քոչարյանական մոտեցումներից և դուրս են մեր ժողովրդի մեծամասնության համար ընդունելի ստանդարտներից։ Շատերին է զարմացնում այն, որ Սերժի ամենամոտ շրջանակները և Բաղրամյան 26–ին ծառայություններ մատուցողները նախկինում ու անգամ ներկայում իրեն հայոհայծ ու հայհոյող մարդիկ են (Արտաշես Գեղամյան, Նիկոլ Փաշինյան, Արթուր Բաղդասարյան, Հայկ Բաբուխանյան, Վիկտոր Դալլաքյան և այլն)։ Նամուսի և թասիբի մասին ավանդական պատկերացումներ ունեցողի համար սա շոկային երևույթ է։
Սերժն իր այս մոտեցմամբ արժեզրկեց ընդդիմություն հասկացությունն ընդհանրապես՝ հասարակության մեջ տարածելով այն միտքը, թե քաղաքականությունը պոռնկություն է ու կեղտոտ գործ և հետևաբար՝ երկրի նախագահը պետք է լինի երկրի ամենավարկաբեկված մարդը, քանի որ մյուսները նրանից չեն տարբերվում։
«Նախաձեռնող» նախագահը դիտմամբ է հասարակության առաջ կանգնեցնում գեղամյաններին, նիկոլփաշինյաններին, դավիթշահնազարյաններին, արամսարգսյաններին, վիկտորդալլաքյաններին ու մյուսներին, որպեսզի հանրության մոտ ամրապնդիր «բոլորը ծախված են» տեսակետը և հուսալքության հասցնի փոփոխության ձգտողներին։ Դրա համար էլ Սերժը միջոց չի խնայում ամենաճղճղան ձայնով իրեն քննադատողների, բայց միևնույն իշխանության ամենաքստմնելի պատվերները կատարողների համար։ Նա խնդիր ունի «փչացածների» հասարակություն ստանալ, որպեսզի իր նեկրոֆիլ էությունը բնական ընկալվի։
Օսկանյանի«գործը» ցույց տվեց, որ Սերժը «երկխոսացրել» է անգամ երբեմնի ամենաընդդիմադիր համարվող թերթերից մեկի պատգամավոր դարձած ղեկավարին։ Վերջինս բոլշևիկյան էնտուզիազմով իր փայ գեղամյանությունն էր անում նախկին արտգործնախարարի դեմ՝ ԱԺ–ում փաստացի հանդես գալով որպես Աղվան Հովսեփյանի գործընկեր, ավելին՝ «փողերի լվացման» անհեթեթ մեղադրանքի գաղափարական հիմնավորող՝ գեղամյանավարի թաքնվելով մարտի 1–ի զոհերի հետևում։
Սերժ Սարգսյանի հիմնական զենքը դեմագոգիան է ու մարդկանց «փչացնելու» կարողությունը։ Նա գերադասում է ոչ թե գաղափարական ու սկզբունքային պայքարը, այլ պարզ առևտուրը՝ մարդկանց առնելն ու հաճախորդացնելը։ Սերժի քարոզիչներն այդ ամենն ուզում են ներկայացնել որպես Սերժի՝ ավելի հանդուրժողական ու ժողովրդավար լինելու վկայություն, սակայն իրականությունը լրիվ այլ է. Գեղամյանին կամ Փաշինյանին«երկխոսացնելը» որևէ կապ չունի հանդուրժողականության հետ։ Դա ավելի շուտ քաղաքական թրաֆիկինգ է։
«Արմնյուզ»–ի և «Ա1+»–ի «երկխոսությունը»
Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի օրոք փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը։ Որևէ մեկը չի կասկածում, որ դա երկրորդ նախագահի հրահանգով է եղել։ Սխա՞լ էր այդ որոշումը։ Իհա՛րկե՝ սխալ էր։ «Ա1+»-ը փակելու փոխարեն պետք էր գաղափարական այլընտրանք ներկայացնող մեդիա դաշտ ձևավորել, այլ ոչ թե հայկո–մկոներով լցնել ամբողջ եթերը և ապաքաղաքական մսագունդ դիտարկել հեռուստադիտողին, իսկ քաղաքական հաղորդումների ռազմավարությունն էլ դարձնել այս կամ այն մարդուն եթեր թողնել–չթողնելու պարզ ֆունկցիան։
«Ա1+»–ի միֆը կպայթեր, եթե ավելի հեռատես ու գաղափարական քաղաքականություն վարվեր ԶԼՄ–ների դաշտում։ Այդ դեպքում «Ա1+»–ը կհայտնվեր մրցակցային դաշտում և հա՛մ իր որակը կբարձրանար, հա՛մ հեռուստադիտողը կշահեր, հա՛մ էլ բոլորը կտեսնեին, թե ով ով է։
«Ա1+»–ը փակելուց հետո դատարկությամբ լցված հեռուստադաշտի հետևանքը եղավ այն, որ ՀՀ 3–րդ նախագահ դարձավ խաղամոլը (ըստ Վիկտոր Դալլաքյանի): Սա չափազանցված գնահատական չէ։
Ինչ վերաբերում է «Ա1+»–ը փակելու գործընթացին, ապա նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը չէր ընդունում «Ա1+»–ի քաղաքական գիծն ու կոշտ մեթոդով պայքարեց այդ գծի դեմ։ Նա չփորձեց առնել կամ գեղամյանացնել այդ հեռուստաընկերությանը։ Լրիվ այլ մոտեցում է այս հարցում ցուցաբերում Սերժ Սարգսյանը։
Օրերս որոշ ՀՀԿ–ականներ հայտարարեցին, թե «Ա1+»–ը փակելը նախորդ իշխանության կոպիտ սխալն էր։ Անտեղյակ մարդու մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե Քոչարյանն այդ հեռուստաընկերությունը փակեց, իսկ Սարգսյանը՝ բացեց, բայց դա այդպես չէ։ ՀՀԿ–ականների ասածը դասական դեմագոգիա է և փարիսեցիություն։ Պետք չէ կեղծ պաթոսով ցավել «Ա1+»–ի համար, քանզի Սերժ Սարգսյանն ավելի ֆունդամենտալ է փակել այդ հեռուստաընկերությունը։ Նա իր նախագահության շրջանում մրցույթից դուրս թողեց «Ա1+»–ին, բայց Սարգսյանը Սարգսյան չէր լինի, եթե դրանից հետո «երկխոսության» չգնար «Ա1+»–ի հետ, և այդպես էլ վարվեց։
Այժմ «Ա1+»–ը 20 րոպեով վերադարձել է եթեր՝ ամենաիշխանամետ «Արմնյուզի» եթեր։ Թե որքանո՞վ է դա նպաստում «Ա1+»–ի իմիջի լավացմանը կամ վատացմանը, թողնենք այդ հեռուստաընկերության ղեկավարության ու հեռուստադիտողների դատին։
Արձանագրենք, որ Սերժին հաջողվեց խաղից հանել հանրային դիմադրության կենտրոններից մեկը։ Համենայնդեպս՝ այդպես էր ընկալվում «Ա1+»–ը մինչև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ «Արմնյուզի» «գետնին» վրա «երկխոսելը»։ Ու արդեն կապ չունի, թե ինչ է ցույց տալու «Ա1+»–ը «Արմնյուզի» եթերում։ Կարևորն այս պարագայում այն է, որ այդ հեռուստաընկերության ղեկավարությունը հիմա հնարավորություն է տվել ՀՀԿ–ականներին հայտարարելու, թե Սերժը բացեց «Ա1+»–ը, իսկ ինչպես հայտնի է, բացողը նաև կարող է փակել, իսկ փակելուց հետո արդեն դժվար կլինի հանրությանը համոզել, որ ճնշել են ազատ խոսքը։ Ինչևէ։
Այն, որ «Ա1+»–ը պետք է եթեր վերադառնար, երկրորդ կարծիք լինել չէր կարող, բայց եթե վերադարձը պետք է տեղի է ունենար միշիկական հեռուստաընկերական տիրույթում, ապա...
Ամփոփում
Եվ այսպես, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից ինչպես մյուս հարցերում, այնպես էլ «Ա1+»–ի հարցում էականորեն տարբերվում է։ Քոչարյանը գնաց բաց առճակատման ու փակել տվեց այդ հեռուստաընկերությունը, ինչի արդյունքում «Ա1+»–ը, միգուցե, տուժեց ֆինանսապես, բայց ահագին ձեռքբերումներ ունեցավ հանրային համակրանքի առումով, ինչն ավելի թանկ կապիտալ է։ Քոչարյանը փակեց «Ա1+»–ը, բայց չոչնչացրեց այդ հեռուստաընկերության դրական իմիջը։
Իսկ ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը. նա եթեր չվերադարձրեց «Ա1+»–ին, բայց եթերից էլ դուրս չթողեց՝ իրեն ներհատուկ տարբերակով 20 րոպեանոց «երկխոսության» մեջ մտնելով այդ հեռուստաընկերության հետ։
Սերժի հետ «երկխոսությունն» ակնհայտորեն ձեռնտու է «Ա1+»–ին ֆինանսական առումով, բայց իմիջի ու հանրային համակրանքի տեսանկյունից մենք այժմ ունենք ճիշտ հակառակ պատկերը, ինչը կար Քոչարյանի ժամանակ։ Ասել է թե՝ Սերժը կարճաժամկետում օգուտ տվեց «Ա1+»–ին, իսկ ահա երկարաժամկետ կտրվածքով սարսափելի հարված հասցրեց այդ հեռուստաընկերության իմիջին։ Դե, հիմա ինքներդ դատեք, թե ո՞վ ավելի մեծ վնաս հասցրեց «Ա1+»–ին՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ի դեպ, Քոչարյանի օրոք բավական հարգված ընդդիմադիր գործիչներ էին Գեղամյանը, Դալլաքյանը և այս օրերին Վարդան Օսկանյանի դեմ «դհոլություն» անող մյուս «ընդդիմադիրները»։ Հիմա նրանք 20 րոպե «երկխոսացվելուց» հետո ավելի բարձր պաշտոնների են հասել ու ֆինանսապես ավելի բարվոք վիճակում են։ Մեջն ի՞նչ։ Սա՝ իմիջիայլոց։
Ո՞վ ավելի շատ վնաս տվեց «Ա1+»–ին՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը
Նախագահական նստավայրում հայտնվելու առաջին իսկ օրվանից Սերժ Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում՝ ցույց տալու համար, որ ինքը տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի PR–ը կառուցված է հակաքոչարյանական հայեցակարգի վրա։
Հակաքոչարյանական իմիջ ձեռքբերելու գործընթացը Սերժ Սարգսյանի մոտ երբեմն մառազմատիկ դրսևորումների է հասնում, բայց դա արդեն իր թիմի խնդիրն է։
Մի կողմ թողնելով սերժական այդօրինակ իմիջի ձևավորման զուտ մարդկային ու բարոյական կողմերը՝ նկատենք, որ գործող նախագահը, փաստորեն, որևէ պոզիտիվ մեսիջ չի փոխանցում հանրությանը։ Նա ընդամենն ասում է, թե ես Ռոբերտ Քոչարյանը չեմ, ես ավելի հանդուրժող ու երկխոսող եմ, քան իմ նախորդը։
Եկեք ուրեմն տեսնենք, թե իրականում ի՞նչ է իրենից ներկայացնում Սերժի «հանդուրժողականությունը» կամ «երկխոսելու» հակվածությունը, որից հետո կդիտարկենք երկու նախագահների պահվածքը, մասնավորապես, «Ա1+»–ի հարցում։
Դատարկության փաթեթավորում
Վերջին տարիները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանի մոտ բացակայում է քայլերի բովանդակությունը։ Շեշտը դրվում է ձևի վրա, ու ստի միջոցով փորձ է արվում բովանդակություն տալ դատարկությանը։ Սարգսյանն այդ առումով, իրոք, տարբերվում է Քոչարյանից։ Վերջինս ունի հստակ տեսակետներ ու դրանք պաշտպանելու համար կարող է անգամ բիրտ ուժ կիրառել։ Բնականաբար՝ Քոչարյանի տեսակետները վիճարկելի են. ոմանց այն դուր է գալիս, իսկ մյուսներին՝ ոչ։ Սակայն բոլորն էլ գիտեն, թե ում հետ գործ ունեն և ինչ պետք է անեն կամ չանեն։ Քոչարյանի հետ կարելի է համաձայնել, կարելի է նաև վիճել, բայց համաձայնվում կամ վիճում են տեսակետ ունեցողի հետ։
Սերժ Սարգսյանի հիմնական տարբերությունը Ռոբերտ Քոչարյանից այն է, որ գործող նախագահը տեսակետ ու կայուն պատկերացումներ չունի։ Նա ապրում է «օրվա կուրսով»։
ՀՀԿ ղեկավարի մոտ արժանապատվության ու մարդկային փոխհարաբերությունների մասին պատկերացումներն էլ տարբերվում են քոչարյանական մոտեցումներից և դուրս են մեր ժողովրդի մեծամասնության համար ընդունելի ստանդարտներից։ Շատերին է զարմացնում այն, որ Սերժի ամենամոտ շրջանակները և Բաղրամյան 26–ին ծառայություններ մատուցողները նախկինում ու անգամ ներկայում իրեն հայոհայծ ու հայհոյող մարդիկ են (Արտաշես Գեղամյան, Նիկոլ Փաշինյան, Արթուր Բաղդասարյան, Հայկ Բաբուխանյան, Վիկտոր Դալլաքյան և այլն)։ Նամուսի և թասիբի մասին ավանդական պատկերացումներ ունեցողի համար սա շոկային երևույթ է։
Սերժն իր այս մոտեցմամբ արժեզրկեց ընդդիմություն հասկացությունն ընդհանրապես՝ հասարակության մեջ տարածելով այն միտքը, թե քաղաքականությունը պոռնկություն է ու կեղտոտ գործ և հետևաբար՝ երկրի նախագահը պետք է լինի երկրի ամենավարկաբեկված մարդը, քանի որ մյուսները նրանից չեն տարբերվում։
«Նախաձեռնող» նախագահը դիտմամբ է հասարակության առաջ կանգնեցնում գեղամյաններին, նիկոլփաշինյաններին, դավիթշահնազարյաններին, արամսարգսյաններին, վիկտորդալլաքյաններին ու մյուսներին, որպեսզի հանրության մոտ ամրապնդիր «բոլորը ծախված են» տեսակետը և հուսալքության հասցնի փոփոխության ձգտողներին։ Դրա համար էլ Սերժը միջոց չի խնայում ամենաճղճղան ձայնով իրեն քննադատողների, բայց միևնույն իշխանության ամենաքստմնելի պատվերները կատարողների համար։ Նա խնդիր ունի «փչացածների» հասարակություն ստանալ, որպեսզի իր նեկրոֆիլ էությունը բնական ընկալվի։
Օսկանյանի «գործը» ցույց տվեց, որ Սերժը «երկխոսացրել» է անգամ երբեմնի ամենաընդդիմադիր համարվող թերթերից մեկի պատգամավոր դարձած ղեկավարին։ Վերջինս բոլշևիկյան էնտուզիազմով իր փայ գեղամյանությունն էր անում նախկին արտգործնախարարի դեմ՝ ԱԺ–ում փաստացի հանդես գալով որպես Աղվան Հովսեփյանի գործընկեր, ավելին՝ «փողերի լվացման» անհեթեթ մեղադրանքի գաղափարական հիմնավորող՝ գեղամյանավարի թաքնվելով մարտի 1–ի զոհերի հետևում։
Սերժ Սարգսյանի հիմնական զենքը դեմագոգիան է ու մարդկանց «փչացնելու» կարողությունը։ Նա գերադասում է ոչ թե գաղափարական ու սկզբունքային պայքարը, այլ պարզ առևտուրը՝ մարդկանց առնելն ու հաճախորդացնելը։ Սերժի քարոզիչներն այդ ամենն ուզում են ներկայացնել որպես Սերժի՝ ավելի հանդուրժողական ու ժողովրդավար լինելու վկայություն, սակայն իրականությունը լրիվ այլ է. Գեղամյանին կամ Փաշինյանին «երկխոսացնելը» որևէ կապ չունի հանդուրժողականության հետ։ Դա ավելի շուտ քաղաքական թրաֆիկինգ է։