Քաղաքական

09.06.2009 20:47


Վարդան Օսկանյան. «Ժողովրդավարության հիմնական գրավականն ազատ, արդար ընտրություններն են»

Վարդան Օսկանյան. «Ժողովրդավարության հիմնական գրավականն ազատ, արդար ընտրություններն են»

Ի՞նչն է պատճառը, որ չենք կարողանում արդար ընտրություններ անցկացնել և ի՞նչ պետք է անել այդ փակ շրջանից դուրս գալու համար։ Այս հարցերի մասին խոսելու նպատակով «Սիվիլիթաս» հիմնադրամը քննարկում էր կազմակերպել։ Բանախոսները «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էին։

Վ. Օսկանյանի կարծիքով՝ շինծու ժողովրդավարությունը շատ ավելի վտանգավոր է, քան ժողովրդավարության իսպառ բացակայությունը։ Որովհետև կեղծ և շինծու ժողովրդավարությունը հասարակության մեջ առաջացնում է ոչ իրականանալի ակնկալիքներ, ինչն էլ, իր հերթին, ժողովրդի մոտ խորը հիասթափություն է ստեղծում։

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյան էլ նկատեց, որ մայիսի 31-ի ընտրությունները ոչինչ չփոխեցին և այդտեղ մի վտանգավոր բան կա.

-Երբ անտարբեր է դառնում  հասարակությունը՝ դա  շատ ավելի վտանգավոր է, քան երբ նա ընդդիմադիր է։ Պատմաբաններն այսօր նշում են, որ Բյուզանդիայի անկման պատճառներից մեկը հենց իր հասարակության անտարբերությունն էր սեփական պետության նկատմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև վտանգավոր է համարում, երբ ընտրությունների ժամանակ իշխանությունը մշտապես հաղթում է, իսկ ընդդիմությունը՝ մշտապես պարտվում.

-Սա բնական օրինաչափությունից հեռացում է, որը մեզ դատապարտում է երկարատև ժամկետներում դանդաղ՝ ընդհուպ մինչև ոչնչացման, որովհետև տեսակը չի կարող չկատարելագործվելով՝ իր համար ապագա կերտել։ Սա պատասխանատվության խնդիր է։ Ամեն մեկն իր ռեսուրսների օգտագործման տեսակետից պատասխանատու են։

Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության դաշտում պատասխանատվության անհրաժեշտությունը տեսնում է նաև Վ. Օսկանյանը։ Նրա խոսքերով՝ նախ ընդդիմությունը ընտրությունները չպետք է դիտարկի միայն  ու միայն նախկին իշխանություններից ձերբազատվելու ճանապարհ, այլ՝ որպես քաղաքական դաշտում ճիշտ իշխանական հակակշիռներ ստեղծելու միջոց։ Իշխանություններն էլ պետք է հասկական կամ արդար ընտրությունները սկեսեն դիտարկել ոչ թե որպես սպառնալիք իրենց սեփականությանը, կյանքին և իշխանությանը։

-Ժողովրդավարության հինմական գրավականն ազատ, արդար ընտրություններն են,- ասաց Վ. Օսկանյանը։

 

Արեգնազ Մանուկյան

 

Այս խորագրի վերջին նյութերը