Սուրիկը «քաշեց» Արամ Սարգսյանին ու Սերժ Սարգսյանին
Հայտնի խոսք կա. ասում են՝ գյուղ մտիր, երեխուց բան իմացիր։ Ինչպես այսօր պարզվեց, «Հանրապետություն» կուսակցության երեխան նախկին ոստիկանապետ Սուրիկ Աբրահամյանն է։ Նա դիվանագիտական լեզվին չի տիրապետում ու գեղամյանական գործելաոճին ծանոթ չէ։ Դա է պատճառը, որ Աբրահամյանը լրագրողներին բաց տեքստով ասել է, թե «Հանրապետություն» կուսակցությունը գալիք նախագահական ընտրությունների ժամանակ կարող է սատարել Սերժ Սարգսյանին։ Սուրիկը մի քիչ «ֆինտուֆլյուշկայով» է ասել դա, բայց փաստն այն է, որ չի բացառել Սերժին սատարելը։ Այսինքն՝ Սուրիկն ասել է այն, ինչով զբաղված է ՀԱԿ–ից դուրս եկած ու փողոցը գրավելու խոստում տված «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը։ Ճիշտ է, վերջինս շտապել է միշիկական կայքին հայտարարել, թե իրենք Սերժին չեն սատարելու, բայց դե բանը բանից արդեն անցել է։
Փաստորեն, Սուրիկ Աբրահամյանը«քաշեց»Արամ Սարգսյանին և Սերժ Սարգսյանին՝ ժամանակից շուտ բարձրաձայնելով այն, ինչի մասին հայ ժողովրդի լայն շրջանակները պետք է տեղեկանային ամիսներ անց։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սուրիկ Աբրահամյանն ուղղամիտ մարդ է ու միամտաբար լեզվից թռցրել է իրենց «ընդդիմադիր» կուսակցության ներքին խոսակցությունները։ Այդ առումով նախկին ոստիկանապետի անկեղծությունը ողջունելի է։ Ի վերջո, մարդն ընտրողներին ակամայից օգնում է տարբերել դրածո գործիչներին։
Այս ամենից հետո ենթադրվում է, որ Բաղրամյան 26–ը կհրաժարվի իր «ստավկան»Արամի վրա դնելուց և կկենտրոնանա միայն Նիկոլ Փաշինյանի վրա (Դավիթ Շահնազարյանն ավելի շուտ էր «պալիտ» եղել՝ կամովին)։ Նկատենք, սակայն, որ Փաշինյանի ապագան Օսկանյանի «գործից» հետո նույնպես մշուշոտ է, քանզի բոլորը տեսան, թե խորհրդարանում ով էր Աղվան Հովսեփյանի հետ համատեղ առաջ տանում Սերժ Սարգսյանի գիծը։
Մի խոսքով, վատ է, շատ վատ է Սերժ Սարգսյանի վիճակը։ Հին հաճախորդները «պայթած» են, իսկ նորերն էլ ժամանակից շուտ ինքնաբացահայտվում են։ Հո զոռով չէ, Գեղամյանի տաղանդը ոչ մեկը չունի։
Սուրիկը «քաշեց» Արամ Սարգսյանին ու Սերժ Սարգսյանին
Հայտնի խոսք կա. ասում են՝ գյուղ մտիր, երեխուց բան իմացիր։ Ինչպես այսօր պարզվեց, «Հանրապետություն» կուսակցության երեխան նախկին ոստիկանապետ Սուրիկ Աբրահամյանն է։ Նա դիվանագիտական լեզվին չի տիրապետում ու գեղամյանական գործելաոճին ծանոթ չէ։ Դա է պատճառը, որ Աբրահամյանը լրագրողներին բաց տեքստով ասել է, թե «Հանրապետություն» կուսակցությունը գալիք նախագահական ընտրությունների ժամանակ կարող է սատարել Սերժ Սարգսյանին։ Սուրիկը մի քիչ «ֆինտուֆլյուշկայով» է ասել դա, բայց փաստն այն է, որ չի բացառել Սերժին սատարելը։ Այսինքն՝ Սուրիկն ասել է այն, ինչով զբաղված է ՀԱԿ–ից դուրս եկած ու փողոցը գրավելու խոստում տված «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը։ Ճիշտ է, վերջինս շտապել է միշիկական կայքին հայտարարել, թե իրենք Սերժին չեն սատարելու, բայց դե բանը բանից արդեն անցել է։
Փաստորեն, Սուրիկ Աբրահամյանը «քաշեց» Արամ Սարգսյանին և Սերժ Սարգսյանին՝ ժամանակից շուտ բարձրաձայնելով այն, ինչի մասին հայ ժողովրդի լայն շրջանակները պետք է տեղեկանային ամիսներ անց։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սուրիկ Աբրահամյանն ուղղամիտ մարդ է ու միամտաբար լեզվից թռցրել է իրենց «ընդդիմադիր» կուսակցության ներքին խոսակցությունները։ Այդ առումով նախկին ոստիկանապետի անկեղծությունը ողջունելի է։ Ի վերջո, մարդն ընտրողներին ակամայից օգնում է տարբերել դրածո գործիչներին։
Այս ամենից հետո ենթադրվում է, որ Բաղրամյան 26–ը կհրաժարվի իր «ստավկան» Արամի վրա դնելուց և կկենտրոնանա միայն Նիկոլ Փաշինյանի վրա (Դավիթ Շահնազարյանն ավելի շուտ էր «պալիտ» եղել՝ կամովին)։ Նկատենք, սակայն, որ Փաշինյանի ապագան Օսկանյանի «գործից» հետո նույնպես մշուշոտ է, քանզի բոլորը տեսան, թե խորհրդարանում ով էր Աղվան Հովսեփյանի հետ համատեղ առաջ տանում Սերժ Սարգսյանի գիծը։
Մի խոսքով, վատ է, շատ վատ է Սերժ Սարգսյանի վիճակը։ Հին հաճախորդները «պայթած» են, իսկ նորերն էլ ժամանակից շուտ ինքնաբացահայտվում են։ Հո զոռով չէ, Գեղամյանի տաղանդը ոչ մեկը չունի։
Կարեն Հակոբջանյան