Վարդան Օսկանյանի դեմ ուղղորդված թունոտ արշավ է իրականացվում
«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից իրենց սպասավորների միջոցով Վարդան Օսկանյանի դեմ սանձազերծած տեղեկատվական արշավը:
Էժանագին և թունոտ հակագովազդը վերջին օրերին հասել է այնպիսի մակարդակի, որ, թերևս, կարելի է համեմատել այն խորհրդային տարիներին այլախոհների դեմ մղված քարոզչության հետ:
Քաղաքացիական նախաձեռնությունը ցավում է, որ հայրենի նժդեհապաշտ իշխանությունները, հանուն իրենց ճղճիմ նպատակների իրակացման, պատրաստ են արատավորել սեփական երկրի պատիվը՝ վերադարձնելով այն ոչ վաղ անցյալի վատագույն ավանդույթների գիրկը:
Նախաձեռնությունը ստիպված է ևս մեկ մեջբերում անել Գարեգին Նժդեհից. «Հայերի մեղքերն ավելի են նպաստել Հայաստանի կործանմանը, քան ժամանակ առ ժամանակ մեր երկիր ներխուժող թշնամիները»: Կարծում ենք, որ ժամանակ առ ժամանակ արժե դասեր քաղել այն մարդկանց խոսքերից, ում, թեկուզ ձևականորեն, բայց պաշտում ես: «Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնություն