A/H1N1 գրիպի կտրուկ աճը կարող է հասցնել պանդեմիայի հայտարարման
A/H1N1 գրիպի կտրուկ աճը կարող է հասցնել պանդեմիայի հայտարարման։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում է BBC-ն։
Եթե ԱՀԿ-ն այդպիսի որոշում ընդունի, դա կլինի 21-րդ դարի առաջին մասշտաբային համաճարակը, և վերջին 40 տարիների առաջին պանդեմիան։
Ավստրալիայում A/H1N1 գրիպով վարակվել է ավելի քան 1200 մարդ։ Վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացողների թիվն աճել է չորս անգամ։ Ընդամենը մեկ ամիս առաջ Ավստրալիայում քիչ թվով վարակվածներ էին գրանցվել՝ ապրիլի վերջին հաղորդվել էր 19 վարակվածի մասին։
Ավելի շատ վարակվածներ գտնվում են Հարավ-արևելյան Վիկտորիա նահանգում և նրա մայրաքաղաք Մելբուռնում։ Այնտեղ հաստատված է վարակի 1000 դեպք։
Վերջերս ԱՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխարն իսկապես մոտ է պանդեմիային։ Ներկա դրությամբ հայտարարված է պանդեմիայի հինգերորդ աստիճան։