Մերօրյա սերժանժդեհականները 64 կողմով Վարդան Օսկանյանին զրկեցին անձեռնմխելիությունից: 64 սերժանժդեհական հլու հնազանդ կատարեց երկրի թիվ 1 սերժանժդեհականի պատվերը: Նրանցից ելույթ ունեցողները և հարցեր տվողները, իհարկե, պարբերաբար խոսում էին բարոյականությունից ու պետական շահից:
Մեր խնդիրն այժմ այդ մարդկանց հատիկ–հատիկ հիշեցնելն է, թե ովքեր են եղել իրենք ու ովքեր են այժմ։
Այսօր Ձեզ ենք ներկայացնում ամենամոլի սերժանժդեհականներից մեկի` Խոսրով Հարությունյանի՝ տարիներ առաջ ՀԽՍՀ դատախազ ընկ. Վ. Ռ. Նազարյանին գրված նամակից հատվածներ: Նամակ-դանոսը ուղղված էր Ղարաբաղյան շարժման և նրա ակտիվիստների դեմ։
Եվ այսպես, ինչ է գրում դեռևս կոմունիստ և երդվյալ հակաանկախական Խոսրով Հարությունյանը Չարենցավանում աշխատած տարիներին.
«… Կցանկանայի նշել Երևանի «Ղարաբաղ» կոմիտեի հետ Չարենցավանի ենթակոմիտեի կապերի և փոխգործողության բնույթի մասին: Իմ հաճախակի զրույցները, դիտարկումները իրադարձությունների զարգացման տարբեր փուլերում հիմք են տվել եզրակացնելու, որ նրանք հավատարիմ են ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀՄ-ի կազմից դուրս բերելու գաղափարին…»:
«… Դեմագոգիկ ձևով քողարկվելով պատգամավորների` իբրև ժողովրդի ընտրյալների կոչման մասին դեմոկրատական լոզունգներով, երեսպաշտորեն առաջ քաշելով իրենց անձնական պահանջները ժողովրդի անունից, ըստ էության կոմիտեականները (նկատի ունի «Ղարաբաղ» կոմիտեն–Կ. Մ.) կազմակերպում են դեպուտատների ամենաիսկական որս, ուղղակի ճնշում նրանց նկատմամբ: Երիտասարդների խմբեր են հայտնվում պատգամավորների տներում և բոլոր ընտրողների անուններից պահանջում գրավոր դիմել Գերագույն Խորհրդի նախագահություն…»:
«… Ա. Մանուչարյանի կոչով այդ օրերին ձեռնարկվեց Քաղաքային խորհրդի արտահերթ նստաշրջան գումարելու փորձ, որը հաջողությամբ չպսակվեց: Սակայն բոլոր այդ պահանջները, դրանց քաղաքական անհեթեթության պատճառով, և իրարանցումը դրանց շուրջ, ընդամենը ծածկույթ էին, քող «Ղարաբաղ» կոմիտեի համար ` ավելի «կարևոր» նպատակի իրականացման համար»:
«… Գործադուլների պատճառով ձեռնարկությունները չէին աշխատում: Քաղաքային խորհուրդը առաջարկում էր վերականգնել ձեռնարկությունների աշխատանքը:… Տեղի «Ղարաբաղ» ենթակոմիտեի անդամները «Կենտրոնի» հրահանգով ամեն կերպ խոչընդոտում էին դրան և հանրահավաքներում ժողովրդի անունից առաջադրում են Ռ. Ղազարյանի թեկնածությունը…»։
«… Հիմք չունեմ ասելու, որ նրանք չգիտեին օրենքով սահմանված առաջադրման կարգը, որովհետև մինչ այդ «Ղարաբաղ» կոմիտեն ստեղծել էր սահմանադրական խումբ` ոմն Արշակ Սադոյանի գլխավորությամբ: Եվ նրանք երկու այլ օկրուգներում իրենց թեկնածուների առաջադրման և գրանցման փորձ ունեին…»։
«… Մի բանի մասին ևս. Այս դժվարի օրերին կուսակցական ակտիվի գործունեության մասին…»:
Այս նամակ-դանոսը խիստ ծավալուն է: Մենք ներկայացրեցինք ընդամենը մի քանի հատված: Անհրաժեշտության դեպքում կշարունակենք: Ի վերջո, անկախության սերունդը պետք է իմանա, թե այսօրվա սերժանժդեհականներից շատերը ոչ վաղ անցյալում ինչպես էին պայքարում երկրի անկախության դեմ: Ի դեպ, այս դանոսի մի պատճենը Խոսրով Հարությունյանն ուղարկել է ԽՍՀՄ գլխավոր դատախազին: Ինչպես ասում են՝ կատարյալ խոսրովություն է արել:
Հիշենք սերժանժդեհականներին անուն առ անուն
Կատարյալ խոսրովություն

Կորյուն Մանուկյան