Լրահոս

10.06.2009 12:00


Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը համոզված է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար Արցախյան կողմի մասնակցությունը պարտադիր է

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի  նրան ուղեկցող անձանց հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություների, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի աշխատանքն՝ ուղղված երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի և հեռանկարների մասին, Նախագահը նշել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի կառուցողական դերը: Հյուրերը համոզմունք են հայտնել, որ Արցախի և նրա ժողովրդի համաձայնությունն ու մասնակցությունը պարտադիր են հարցի վերջնական լուծման համար։

 

Այս խորագրի վերջին նյութերը