Լրահոս

10.06.2009 12:07


Գյումրին «տեխնոպարկ» կունենա

Գյումրին «տեխնոպարկ» կունենա

Կառավարական պատվիրակությունը, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորությամբ, Գյումրիում այցելել է այն տարածքները, որոնք, հնարավոր է, ապագայում վերածվեն, ասենք, գիտահետազոտական կենտրոնի, լաբորատորիայի, գործարանների և այլն: Գյումրիի նախկին կենտրոնական փոստի շենքի մոտ կառավարության ներկայացուցիչները և տեղի իշխանությունները փոքր խորհրդակցություն են անցկացրել հենց փողոցում, և որոշել, որ մինչև տարեվերջ Գյումրին տեխնոքաղաք դարձնելու առաջին քայլերն արվեն:

«Մինչև տարեվերջ վիզուալիզացիա ենք անում, ինժեներական հաշվարկներն ենք անում, գումարները և այլն, և արդեն միջազգային կառույցների հետ աշխատում ենք՝ ոնց ենք առաջին փուլը իրականացնում»,-  փոխվարչապետին զեկուցել է Ներսես Երիցյանը:

Նախատեսվում է Գյումրիի «Սլաբոտկա» կոչվող թաղամասում  գտնվող նախկին փոստի շենքը վերածել բիզնես կենտրոնի՝ ոսկերչության, արհեստագործական առանձին սրահներով, լաբորատորիայով և գրադարանով:

Պատվիրկությունն այցելել է նաև Գյումրիի «Տեքստիլ» թաղամաս։ Այստեղ լինելու է ազատ տնտեսական գոտի, որտեղ տեքստիլ արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները կկարողանան ազատ գործունեություն ծավալել: Իսկ նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսավեր շենքը վերածվելու է կենտրոնական գրասենյակի, որտեղից ղեկավարվելու է Գյումրու ապագա տեխնոպարկը:

Փոխվարչապետը, վատառողջ լինելու պատճառով, հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը