Երեք տարի առաջ այս օրը ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանիայտերը Ցյուրիխում փորձության ենթարկվեցին։ 2009թ. հոկտեմբերի 10–ին ստորագրվեցին հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները։
Հիշեցնեմ, որ նախաձեռնելով «ֆուտբոլային» դիվանագիտությունը՝ Սերժ Սարգսյանը խոստացել էր՝ ա) բացել հայ–թուրքական սահմանը, բ) հաստատել հայ–թուրքական դիվանագիտական հարաբերություններ։ Ինչպես հայտնի է, այս երկու խնդիրներն էլ չեն լուծվել, իսկ փոխարենն այդ արձանագրությունները պատճառ են դարձել Հայոց ցեղասպանությաան միջազգային ճանաչման փաստացի սառեցմանը։ Բացի այդ՝ Թուրքիան, օգտվելով Սերժ Սարգսյանի կոպիտ սխալից, հնարավորություն է ստացել Ղարաբաղյան հարցում ակտիվ դերակատարում ստանձնել և հայ–թուրքական հարաբերությունների հարցը տեղափոխել ղարաբաղյան հարթություն ու հստակ նախապայմաններ դնել։ Դա է պատճառը, որ աշխարհում բոլորը մոռացել են Ցյուրիխյան արձանագրությունների մասին և խոսում են միայն Ղարաբաղի հարցից ու պատերազմ կանխատեսում։ Սերժ Սարգսյանի գորբաչովի՛զմը հանգեցրեց այս ամենին։
Սերժ Սարգսյանն այնքան անհեռատես և, ես կասեի, մանկամիտ գտնվեց, որ հայ–թուրքական քիրվայության բուռն շրջանում հայտարարեց, թե ինքը կմեկնի Թուրքիա ֆուտբոլ դիտելու, եթե սահմանները լինեն բաց, կամ մենք գտնվենք բացման նախաշեմին։ Սահմանը, իհարկե, չբացվեց։ Ավելին՝ մենք բացման նախաշեմին չէինք, բայց Սերժ Սարգսյանը մեկնեց Թուրքիա՝ ներքուստ համոզված լինելով, որ միջազգային դայակները բացել են տալու սահմանը, ու ինքը դառնալու է տարածաշրջանի «խաղաղության աղավնին»։ Իրադարձությունները, սակայն, լրիվ հակառակ ուղղությամբ զարգացան, ու այսօր Սերժ Սարգսյանն արդեն մտահոգություն է հայտնում, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։
Տեսնելով, որ սխալվել է «ֆուտբոլային» դիվանագիտության հարցում՝ ՀՀԿ ղեկավարը հիմա ստիպված «հայրենասիրություն» է խաղում. դա նրա վերջին հանգրվանն է։
Եվ այսպես՝ արձանագրությունների ստորագրումից երեք տարի անց պետք է արձանագրել, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունն ամբողջությամբ ձախողվել է։ Այն դատապարտված էր ձախողման ի սկզբանե, պարզապես երեք տարի առաջ ոմանք գիտակցաբար կամ միամտաբար չտեսնելու էին տալիս կամ չէին տեսնում սպասվող ֆիասկոն։ Հիմա նույնիսկ երդվյալ քիրվայամետների ճնշող մեծամասնությունն է ընդունում, որ Սերժի «նախաձեռնողական» որակված քաղաքականությունը ֆուտբոլի գնդակի վերածեց մեր պետությանը, որի հետ իր ուզածն անում է անգամ Հունգարիայի պես պետությունը։
Հայաստանի հաջորդ իշխանության խնդիրը պետք է լինի այդ չարաբաստիկ արձանագրությունների վրայից հանել Հայաստանի ստորագրությունը և տարածաշրջանում վերականգնել Հայաստանի դիմագիծը։ Ինչ մնում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա դրան պետք է գնալ բառիս բուն իմաստով առանց նախապայմանների։ Իսկ եթե սահմանի բացման գինը պետք է լինի Ղարաբաղի հաշվին, ապա մեզ դա պետք չէ։ Հայաստանի անկախության ու անվտանգության հաշվին գործարքները պետական դավաճանության դրսևորումներ են։
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում պետք է լինի այդ հարաբերությունների տարանջատումը Ղարաբաղի խնդրից, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Իսկ եթե Թուրքիան ինչպես միակողմանի փակել է սահմանը, այնպես էլ բացի առանց նախապայմանների, ապա դա կարելի է միայն ողջունել։
Ահա ա՛յս ուղղությամբ պետք է լինեն պաշտոնական Երևանի դիվանագիտական քայլերը, բայց դա կանեն արդեն ուրիշները։ Սերժ Սարգսյանի իշխանությունը սպառել է իրեն բոլոր առումներով, և իմաստ չունի սրանցից դրական ակնկալիք ունենալ։
Հայ–թուրքական «մեղրամսի» 3–րդ տարելիցը
Երեք տարի առաջ այս օրը ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի այտերը Ցյուրիխում փորձության ենթարկվեցին։ 2009թ. հոկտեմբերի 10–ին ստորագրվեցին հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները։

Կարեն Հակոբջանյան