Լրահոս

10.06.2009 13:08


Սպանվել է ընտանիք

ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից հաղորդում են, որ հունիսի 6-ին Կոտայքի մարզի Նոր Գյուղում սպանվել են 1948 թ. ծնված Մաջիթ, 1955 թ. ծնված Գյավազ, 1973 թ. ծնված Նարինե և 1996 թ. ծնված Թովմաս Հասոյանները։ Դիակների վրա եղել են մարմնի տարբեր մասերում սուր-կտրող-ծակող գործիքից ստացած հետքեր:
Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, հունիսի 8-ին Արագածոտնի մարզի Ավան գյուղից բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 1958 թ. ծնված Ալֆրեդ Հ.-ին իսկ հունիսի 9-ին Աշտարակ քաղաքից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Ժյուլվերն Հ.-ին:
Պարզվել է, որ նրանք նշված հանցագործությունը կատարել են միասին:
Ալֆրեդ Հ.-ն և Ժյուլվերն Հ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը