2008թ. նախագահական «ընտրություններից» հետո Սերժ Սարգսյանի քարոզչական թիմը շրջանառության մեջ դրեց մի միֆ, ըստ որի՝ դրսի ուժերը և հատկապես Արևմուտքն աջակցում են գործող նախագահին, ու նա, այսպես ասած, դրսի հզորների «դաբրոն» ունի։
Միջազգային մակարդակի ամեն մի հանդիպում, Պուտինին մոտիկից տեսնելու ամեն մի հաջողված փորձ, Օբամայի հետ մի քանի վայրկյանանոց շփում, քլինթոնների կամ էշտոնների հետ ամեն մի հեռախոսազրույց՝ Սարգսյանի շրջապատի կողմից ներկայացվում է որպես «դաբրոների» հավաքածուի համալրում։
Վերջին տարիներին ինտենսիվորեն տարածվում է նաև արևմտամետ Սերժ Սարգսյանի մասին հեքիաթը։ Ուզում են ասել, թե ճիշտ է, ՀՀԿ ղեկավարը խնդիրներ ունի հանրային լեգիտիմության հետ, 10 զոհի գնով է եկել իշխանության, չի կարողանում տնտեսությունը կառավարել և երկիրը դուրս բերել ճգնաժամից, բայց փոխարենն ավելի պրոգրեսիվ հայացքների կրող է։ Սրանք, իհարկե, պարզունակ տեխնոլոգիաներն են և նախատեսված են հավի ուղեղ ունեցողների, ինչպես նաև չկայացած քաղքենիների համար։ Գիտակից զանգվածը պարզապես ծիծաղում է այն պարզունակ PR–ի վրա, որի վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվում, բայց որը գրեթե զրոյական արդյունավետություն ունի։
«Արևմտամետ Սերժ Սարգսյանի» մասին հեքիաթը նախատեսված է նաև Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցների գործունեությունը «լեգիտիմացնելու» համար։ Այդպիսով «անկախ» լրատվամիջոցների ղեկավարներն ու վարձու լրագրողները իրենք իրենց ու դիմացինին ուզում են համոզել, որ կեղտոտ փողերով մաքուր գործ են անում (դեպի Արևմուտք են տանում Հայաստանը և պայքարում են Ռուսաստանի դեմ), ուստի ոչ թե շարքային «պուտանկա» են, այլ գաղափարական մարտիկ։
«Մենք արևմտամետ և ժողովրդավարական գիծն ենք քարոզում, այլ ոչ թե Սերժին ու քանի որ քաղաքական դաշտում ՀՀԿ ղեկավարին հակադրվող ուժերը ռուսամետ են ու հետադիմական, ուստի մենք Սերժին պաշտպանում ենք որպես չարյաց փոքրագույն և այդպիսով առաջ մղում մեր գաղափարները»,– իրենց գեղամյանությունն են փորձում թաքցնել «անկախ» լրատվամիջոցների ներկայացուցիչները։
Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող իրադարձությունները, սակայն, ամբողջությամբ պայթացրին դրսի «դաբրոների» և Սերժի արևմտամետության մասին փչվող քարոզչափուչիկները։ Զուգահեռաբար պայթեցին նաև «արևմտամետ» (իմա՝ սերժամետ)ԶԼՄ–ները։
Վերջին մի քանի օրերի ընթացքում արևմտյան երկրներն ու ազդեցիկ կառույցները ներկայացնող դեմքերի կոշտ արձագանքը, և մասնավորապես ԱՄՆ դեսպանի կտրուկ հայտարարությունը Օսկանյանի մասով ցույց տվեցին, որ դրսի «դաբրոների» սիրահար և «արևմտամետ» Սերժ Սարգսյանը, փաստացի, հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, իսկ «ռուսամետ» ԲՀԿ–ն այնպիսի աջակցություն է ստանում արևմտյան երկրներից, որ պարզապես հունից հանում է օր ու գիշեր հակառակը քարոզած մարդկանց։
Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ օրերս ՌԴ դեսպանը ոչդիվանագիտական լեզվով քննադատեց Հայաստանի իշխանությանը, ապա Սերժի միջազգային մեկուսացումը կատարյալ կդառնա։
Այն, որ մեր պետության առաջ կանգնած խնդիրները մենք պետք է լուծենք, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց գործող նախագահի շրջապատն այնպիսի մթնոլորտ էր ուզում ձևավորել, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիներից ոչինչ կախված չէ, ամեն ինչ որոշում են դրսի ուժերը, դե իսկ դրսի ուժերն էլ «դաբրո» տվել են Սերժին և հետևաբար՝ գալիք նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է հօգուտ «ֆուտբոլասեր» և «արևմտամետ» նախագահի։
Հաշվի առնելով ներկա զարգացումները՝ իշխանության քարոզչամեքենան շարքից դուրս եկավ ամբողջությամբ։ Սա այն դեպքն է, երբ մարդիկ իրենք իրենց քարոզչության զոհն են դառնում։
Նրանք, ովքեր կերել էին «Սերժը դրսի «դոբրո» ունի» կուտը, հիմա տարակուսած են ու հարց են տալիս, թե բա ու՞ր մնաց այդ «դաբրոն», երբ Արևմուտքն ու Ռուսաստանը, իրար հերթ չտալով, քննադատում են Սերժին ու իրենց աջակցությունը հայտնում ԲՀԿ–ին ու Օսկանյանին։
Իշխանություններին այլ բան չի մնում, քան հերթական անգամ «հայրենասիրությամբ» զբաղվելը և արդեն քարոզելը, թե դրսի ուժերը չէ որ պետք է մեզ գնահատական տան ու մեր ներքին հարցերը լուծեն։ Քանի կար գրում էին, թե Արևմուտքը թփթփացնում է Սարգսյանը ուսերին ու գովում նրան, իսկ հիմա ստիպված են գրել, թե թող ԱՄՆ կամ մյուս երկրների դեսպանները չխառնվեն մեր ներքին գործերին, այնինչ 4 տարի շարունակ նույն այդ սերժամետ լրատվամիջոցներն ԱՄՆ դեսպանի կամ ԵՄ որևէ չինովնիկի ասածները որպես աստվածաշնչյան ճշմարտություններ էին մատուցում հանրությանն ու ձեռքի հետ Սերժի PR–ը «սղացնում»։ Ինչպես ասում են, խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում։
Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան խափանվել է
2008թ. նախագահական «ընտրություններից» հետո Սերժ Սարգսյանի քարոզչական թիմը շրջանառության մեջ դրեց մի միֆ, ըստ որի՝ դրսի ուժերը և հատկապես Արևմուտքն աջակցում են գործող նախագահին, ու նա, այսպես ասած, դրսի հզորների «դաբրոն» ունի։
Միջազգային մակարդակի ամեն մի հանդիպում, Պուտինին մոտիկից տեսնելու ամեն մի հաջողված փորձ, Օբամայի հետ մի քանի վայրկյանանոց շփում, քլինթոնների կամ էշտոնների հետ ամեն մի հեռախոսազրույց՝ Սարգսյանի շրջապատի կողմից ներկայացվում է որպես «դաբրոների» հավաքածուի համալրում։
Վերջին տարիներին ինտենսիվորեն տարածվում է նաև արևմտամետ Սերժ Սարգսյանի մասին հեքիաթը։ Ուզում են ասել, թե ճիշտ է, ՀՀԿ ղեկավարը խնդիրներ ունի հանրային լեգիտիմության հետ, 10 զոհի գնով է եկել իշխանության, չի կարողանում տնտեսությունը կառավարել և երկիրը դուրս բերել ճգնաժամից, բայց փոխարենն ավելի պրոգրեսիվ հայացքների կրող է։ Սրանք, իհարկե, պարզունակ տեխնոլոգիաներն են և նախատեսված են հավի ուղեղ ունեցողների, ինչպես նաև չկայացած քաղքենիների համար։ Գիտակից զանգվածը պարզապես ծիծաղում է այն պարզունակ PR–ի վրա, որի վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվում, բայց որը գրեթե զրոյական արդյունավետություն ունի։
«Արևմտամետ Սերժ Սարգսյանի» մասին հեքիաթը նախատեսված է նաև Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցների գործունեությունը «լեգիտիմացնելու» համար։ Այդպիսով «անկախ» լրատվամիջոցների ղեկավարներն ու վարձու լրագրողները իրենք իրենց ու դիմացինին ուզում են համոզել, որ կեղտոտ փողերով մաքուր գործ են անում (դեպի Արևմուտք են տանում Հայաստանը և պայքարում են Ռուսաստանի դեմ), ուստի ոչ թե շարքային «պուտանկա» են, այլ գաղափարական մարտիկ։
«Մենք արևմտամետ և ժողովրդավարական գիծն ենք քարոզում, այլ ոչ թե Սերժին ու քանի որ քաղաքական դաշտում ՀՀԿ ղեկավարին հակադրվող ուժերը ռուսամետ են ու հետադիմական, ուստի մենք Սերժին պաշտպանում ենք որպես չարյաց փոքրագույն և այդպիսով առաջ մղում մեր գաղափարները»,– իրենց գեղամյանությունն են փորձում թաքցնել «անկախ» լրատվամիջոցների ներկայացուցիչները։
Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող իրադարձությունները, սակայն, ամբողջությամբ պայթացրին դրսի «դաբրոների» և Սերժի արևմտամետության մասին փչվող քարոզչափուչիկները։ Զուգահեռաբար պայթեցին նաև «արևմտամետ» (իմա՝ սերժամետ) ԶԼՄ–ները։
Վերջին մի քանի օրերի ընթացքում արևմտյան երկրներն ու ազդեցիկ կառույցները ներկայացնող դեմքերի կոշտ արձագանքը, և մասնավորապես ԱՄՆ դեսպանի կտրուկ հայտարարությունը Օսկանյանի մասով ցույց տվեցին, որ դրսի «դաբրոների» սիրահար և «արևմտամետ» Սերժ Սարգսյանը, փաստացի, հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, իսկ «ռուսամետ» ԲՀԿ–ն այնպիսի աջակցություն է ստանում արևմտյան երկրներից, որ պարզապես հունից հանում է օր ու գիշեր հակառակը քարոզած մարդկանց։
Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ օրերս ՌԴ դեսպանը ոչդիվանագիտական լեզվով քննադատեց Հայաստանի իշխանությանը, ապա Սերժի միջազգային մեկուսացումը կատարյալ կդառնա։
Այն, որ մեր պետության առաջ կանգնած խնդիրները մենք պետք է լուծենք, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց գործող նախագահի շրջապատն այնպիսի մթնոլորտ էր ուզում ձևավորել, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիներից ոչինչ կախված չէ, ամեն ինչ որոշում են դրսի ուժերը, դե իսկ դրսի ուժերն էլ «դաբրո» տվել են Սերժին և հետևաբար՝ գալիք նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է հօգուտ «ֆուտբոլասեր» և «արևմտամետ» նախագահի։
Հաշվի առնելով ներկա զարգացումները՝ իշխանության քարոզչամեքենան շարքից դուրս եկավ ամբողջությամբ։ Սա այն դեպքն է, երբ մարդիկ իրենք իրենց քարոզչության զոհն են դառնում։
Նրանք, ովքեր կերել էին «Սերժը դրսի «դոբրո» ունի» կուտը, հիմա տարակուսած են ու հարց են տալիս, թե բա ու՞ր մնաց այդ «դաբրոն», երբ Արևմուտքն ու Ռուսաստանը, իրար հերթ չտալով, քննադատում են Սերժին ու իրենց աջակցությունը հայտնում ԲՀԿ–ին ու Օսկանյանին։
Իշխանություններին այլ բան չի մնում, քան հերթական անգամ «հայրենասիրությամբ» զբաղվելը և արդեն քարոզելը, թե դրսի ուժերը չէ որ պետք է մեզ գնահատական տան ու մեր ներքին հարցերը լուծեն։ Քանի կար գրում էին, թե Արևմուտքը թփթփացնում է Սարգսյանը ուսերին ու գովում նրան, իսկ հիմա ստիպված են գրել, թե թող ԱՄՆ կամ մյուս երկրների դեսպանները չխառնվեն մեր ներքին գործերին, այնինչ 4 տարի շարունակ նույն այդ սերժամետ լրատվամիջոցներն ԱՄՆ դեսպանի կամ ԵՄ որևէ չինովնիկի ասածները որպես աստվածաշնչյան ճշմարտություններ էին մատուցում հանրությանն ու ձեռքի հետ Սերժի PR–ը «սղացնում»։ Ինչպես ասում են, խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում։
Կորյուն Մանուկյան