Մեկնաբանություն

12.10.2012 15:19


Սերժանժդեհականներ. ճանաչենք անուն առ անուն

Սերժանժդեհականներ. ճանաչենք անուն առ անուն

Ինչպես հայտնի է, ՀՀԿ խմբակցությունն իր շարքերը համալրել է մի շարք արտանժդեհական դեմքերով, որոնք հիմա մոլի սերժանժդեհականներ են դարձել։ Նրանցից են, օրինակ, նախկինում ընդդիմադիր, իսկ այժմ իշխանամետ «Առավոտ» թերթի նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը և նախկին «ընդդիմադիր» Արտաշես Գեղամյանը։

Հիմա ճիշտ ժամանակն է հիշելու, թե ինչ էր գրում Մարգարիտը Արտաշեսի մասին «Առավոտ» թերթում, երբ  առաջինը համարվում էր ընդդիմադիր թերթի լրագրող, իսկ երկրորդը՝ ընդդիմադիր դաշտի գործիչ, և երբ երկուսն էլ դեռ չէին հայտնվել ՀՀԿ–ի ցուցակում ու չէին դարձել սերժանժդեհական։

Եվ այսպես, ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ։

«Արտա՛շ, պինդ կաց»

«… Գաղտնիք չէ, որ «ԱՄ»-ի հանդիպումները հանրապետության մարզերում անցնում են սակավամարդ եւ առանց էնտուզիազմի ու նույնիսկ վարձու շալակողներն այլեւս Ա. Գեղամյանին ձեռքերի վրա չեն տանում։ Այս ամենը պրն Գեղամյանը եւ նրա շրջապատը մեզնից լավ գիտեն եւ այդ պատճառով խուսափում են ընտրողներին հանդիպել լրատվամիջոցների ներկայությամբ։ Միայն «Հայլուրին» է տրված «ԱՄ» քարոզարշավը լուսաբանելու «պատիվը», վերջինս էլ իր ռեպորտաժներում ցուցադրում է նախագահական ընտրությունների արդեն հնացած կադրերը՝ իբր հանդիպումները բազմամարդ են։ Շատերն են հիշում, թե ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ ինչ-որ պահի պրն Գեղամյանը «արգելեց» նաեւ Հ1-ին՝ լուսաբանել իր այցերը եւ դեռ հայտարարեց. «Ի՛նչ է, ես թասիբ չունե՞մ, որ թույլ տամ Հ1-ը լուսաբանի իմ այցերը»։ Հիմա ստացվում է, որ «թասիբի» վիճակը վատ է։ Ընտրազանգվածը հիասթափված է քաղաքական ուժերից ընդհանրապես, «ԱՄ»-ից՝ մասնավորապես, որովհետեւ քիչ թե շատ վերլուծական միտք ունեցող ընտրողի համար այլեւս գաղտնիք չէ, որ «Ազգային միաբանությունը» ընդդիմություն է այնքանով, որքանով դա հարմար է իշխանություններին, եւ որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու են, որ ապագա խորհրդարանում ընդդիմության անվան տակ հանդես գա հենց Արտաշես Գեղամյանը։ Այնպես որ, առանձնապես մեզ դժբախտ չենք զգում, որ չենք լուսաբանելու պրն Գեղամյանի եւ նրան շրջապատողների քարոզարշավը։ Ընդհակառակը։ Նաեւ վստահ ենք, որ Արտաշես Գեղամյանին ոչ թե մեր թերթում տպագրված սոցհարցումների արդյունքներն են «բավարարում», այլ՝ որոշ լրատվամիջոցներում նրա շտաբի պետի տված հարցազրույցները։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

2003. Մայիս 8»։

Սերժանժդեհականների հերոսական անցյալը հիշեց Կորյուն Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը