ՌԴ ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանություն
Ռուսաստանյան Դաշնության ազգային տոնի՝ Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանություն:
Հանրապետության Նախագաhը շնորհավորանքի իր խոսքում ասել է. «Շատ ուրախ եմ, որ մեր հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են լավանում: Տառացիորեն մի քանի օր առաջ Ռուսաստանի Նախագահի հետ հանդիպմանը մենք մեկ անգամ ևս ընդգծեցինք, որ մեր հարաբերություններն ամսեամիս, տարեցտարի ավելի ու ավելի են խորանում:
Ցանկանում եմ Ռուսաստանին բարեկեցություն, հետագա ամրություն: Ես միշտ համարել և այսօր էլ համարում եմ, որ ինչքան ավելի ուժեղ լինի Ռուսաստանն, այնքան ուժեղ կլինի նաև Հայաստանը»: