Հակակոռուպցիոն միամսյակը, զայրացած Տիգրանը և «ատկատի» մասնագետ Արմենը
Սերժ Սարգսյանի անցկացրած հայտնի խորհրդակցությունից հետո կարելի է ասել, որ Հայաստանում կոռուպցիայի և «ատկատների» դեմ պայքարի միամսյակ է հայտարարվել։ Չենք կասկածում. «հակակոռուպցիոն միամսյակը» կտա իր պտուղները։ «Պետությունը» վերջապես իր ձեռքում կկենտրոնացնի բոլոր «ատկատները», այն է՝ կարգուկանոն կհաստատի «ձախ» գումարների ոլոլոլորտում։
Դե հիմա եկեք տեսնենք, թե ինչպես է ընթանում պայքարը, և ինչ է պետք ակնկալել «հակակոռուպցիոն միամսյակից»։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, զգալով, որ իրեն «փուռը» տալու գնով ԲՀԿ–ի հետ պայմանավորվածության գալը Սերժ Սարգսյանի մոտ չի հաջողվում, ուրախացել է, ոգևորվել ու անցել գործի։
Կառավարության ղեկավարին հիմա խիստ զայրացնում է ԲՀԿ–ական նախկին նախարարների ոլորտներում տիրող իրավիճակը։ Ճիշտ է, բոլորը գիտեն, որ պետական գնումներով ու «ատկատներով» վարչապետի շրջապատն է զբաղված (նույնիսկ Սերժ Սարգսյանն էր ակնարկում քեռի–բարեկամների մասին), բայց դե կարելի է պահն օգտագործել և այս աղմուկի տակ դեմագոգիայով զբաղվել։
Պարզվում է, որ Տ. Սարգսյանին հունից հանել է շինարարության ոլորտում տիրող իրավիճակը։ «Թալանե՜լ են»,– դեմքի խրոխտ արտահայտությամբ բղավում է վարչապետը՝ առաջնորդվելով «գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին» սկզբունքով։
Շինարարության ոլորտում շրջանառվող գումարների շարժը խիստ հետաքրքրում է նաև Սերժ Սարգսյանին։ Այնքան շատ է հետաքրքրում, որ, ըստ որոշ տեղեկությունների, նա ուզում է ստեղծել մի նոր կառույց, որը պետք է վերահսկի պետական գումարներով իրականացվող շինարարական աշխատանքները, որպեսզի «ատկատներ» չլինեն։ Թե որքանով կհաջողվի «հակաատկատային» քաղաքականությունը կյանքի կոչել, կարելի միայն կռահել՝ ելնելով մինչև այս ունեցած մեր փորձից (աչքը տեսածից է վախենում)։
Ուշագրավն այն է, որ, ըստ մամուլի տեղեկությունների, շինարարության ոլորտը պետք է «ատկատներից» զերծ պահի... «ատկատների» մեծ մասնագետ, «ատկատներով» կապիտալի նախնական կուտակման փորձությունն անցած և կոռուպցիայի քայլող մարմնավորում հանդիսացող Արմեն Ավետիսյանը՝ Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավարը, ում Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել էր հետընտրական PR–ի, ինչպես նաև մինչև 2008 թվականը Սերժի չերևացող կյանքի վկայից ազատվելու նպատակով։ Այժմ բանը բանից անցել է, ու ՀՀԿ ղեկավարը կրկին հիշել է Արմենին. ձևականությունների հետևից ընկնելու ժամանակ չկա, քանզի ամեն մի «ատկատ» շատ կարևոր է ֆինանսական սղության պայմաններում։
Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի կոշտ պայքար է մեզ սպասում, և ինչպիսի հարված է հասցվելու «ատկատային» մեր իրականությանը. պետական գնումներն իր ձեռքը վերցրած Տիգրանը խիստ զայրանալու է Կառավարության նիստերի ժամանակ, իսկ մաքսայինը տարիներ շարունակ տնամերձ բոստանի վերածած Արմեն Ավետիսյանը վերահսկելու է շինարարական ոլորտը։ Կարելի է միայն պատկերացնել, թե այս ամենի արդյունքում ինչ է լինելու «ատկատների» հետ, և որքան են ավելանալու «ատկատների» դրույքաչափերը։

Կորյուն Մանուկյան