Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կասինելիին՝ հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:
Կողմերն ընդգծել են երկու երկրների դինամիկ զարգացող փոխգործակցությունը, ակտիվ քաղաքական երկխոսությունը, մշակույթի ոլորտում արդյունավետ գործակցությունը: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ առևտրային փոխանակումներին զուգահեռ տարեցտարի Հայաստանի տնտեսության մեջ ավելանում է իտալական կապիտալը: Երկկողմ տնտեսական համագործակցության առաջամարտիկ «Ռենկո» ընկերությունը Հայաստան է բերել շինարարության ոլորտում աշխատանքի բոլորովին նոր մշակույթ:
Դեսպան Լավեցո Կասինելին ասել է, որ իտալական կապիտալը Հայաստանում իրեն հարմարավետ է զգում. ներդրումների վերաբերյալ բաց և լիբերալ օրենսդրությունը մեծ առավելություն է ներդրողների համար:
Իտալացի դիվանագետը նաև նշել է, որ մշտապես կմնա Հայաստանի լավ բարեկամը: