2008թ. նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը փորձեց քաղաքական լեգիտիմության ներքին դեֆիցիտը լրացնել արտաքին լեգիտիմությամբ։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը նաև այդ խնդրի լուծման համար էր նախաձեռնվել։
«Ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ, բնականաբար, Սերժ Սարգսյանը հայտնվել էր միջազգային խոշոր խաղացողների՝ ԱՄՆ–ի, ՌԴ–ի և ԵՄ–ի ուշադրության կենտրոնում, ինչը ՀՀ նախագահի քարոզչամեքենան ներկայացնում էր որպես դրսի «դաբրո» ունենալու փաստ։ Եվ ընդհանրապես, Սերժ Սարգսյանի ամեն մի արտաքին շփում «անկախ» լրատվամիջոցները ներկայացնում էին, որպես «դաբրո» ստանալու հաջողված գործընթաց։
Շատ լավ հասկանալով, որ Հայաստանի հանրության լայն շրջանակների համար Սերժ Սարգսյանը երբեք ընդունելի չի դառնա, իշխանամետ քարոզչամեքենան ինտենսիվորեն տարածում էր այն միտքը, թե Հայաստանի իշխանության հարցերը դրսում են լուծվում, իսկ դուրսն էլ արդեն ընտրել է գործող նախագահին։
«Սերժը դրսի «դաբրո» ունի» հեքիաթի տարածմանը զուգահեռ կերտվում էր «Արևմտամետ Սերժի» կերպարը։ «Արևմտամետ Սերժ»–ն այն բլեֆն էր, որի միջոցով ծախու մամուլն ուզում էր լեգիտիմացնել Բաղրամյան 26–ին ծառայելը։
«Մենք ծառայում ենք Արևմուտքին ու արևմտյան արժեքներին ու քանի որ Արևմուտքն էլ իր հերթին կանգնած է Սերժի կողքը ու նրան է «դաբրո» տալիս՝ այդ իսկ պատճառով մենք ստիպված Սերժին ենք պաշտպանում՝ մեծ հաշվով ծառայելով ոչ թե Սերժին, այլ Արևմուտքին»,– իրենց ժուլիկական պահվածքին «գաղափարական» անտուռաժ էին փորձում տալ «անկախ» լրատվամիջոցները, իսկ դրա համար խիստ անհրաժեշտ էր, որպեսզի, ասենք, Հիլարի Քլինթոնը պարբերաբար զանգի Սերժին (կարևոր չէ, թե ինչ հարցով), Սերժը գնա Բրյուսել և այլն։ Այդ ընթացքում արևմտյան ցանկացած չինովնիկի ու դիվանագիտական կոռպուսի ներկայացուցչի խոսք սերժամետ թերթերի ու կայքերի համար դարձել էր աստվածաշնչյան ճշմարտությանը համարժեք մի բան։ Փաստորեն, սրանք իրենք իրենց էլ էին համոզել, որ արևմտամետ են ու եթե առաջադեմ Արևմուտքը «դաբրո» է տալիս Սերժին, ապա վերջինիս ծառայելն այնքան էլ ամոթ բան չէ։
Դրսի «դոբրո» ունենալու բլեֆով նախագահի նեղ շրջապատը կերակրում էր նաև ՀՀԿ–ի ու պետական համակարգի մեծ մասին։ Դա է պատճառը, որ շատերն անկեղծորեն համոզված էին, թե մասնավորապես՝ ԱՄՆ–ն ու ԵՄ–ն Սերժի մեջքին կանգնած են։
«Ճիշտ է, շեֆը Պուտինի հետ չի կարողանում լեզու գտնել, բայց «զատո» Արևմուտքից «դաբրո» ունի և գալիք ընտրությունների հարցերը լուծված են»,– համոզված էին ՀՀԿ–ում և իշխանության տարբեր օղակներում։
Վերջին օրերին, սակայն, Սերժ Սարգսյանը Վարդան Օսկանյանի և Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված այնպիսի գնահատականների արժանացավ դրսից ու Հայաստանում ԱՄՆ ու ՌԴ դեսպաններից, որ պարզապես ուշքի չի գալիս։ Բոլորը տեսան, որ Սերժ Սարգսյանի ներքին լեգիտիմության դեֆիցիտը ոչ թե լրացվել է արտաքինով (մասնավորապես՝ արևմտյան աջակցությամբ), այլ ներքին լեգիտիմության դեֆիցիտին գումարվել է արտաքին լեգիտիմության դեֆիցիտը։ Դրանից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ «թագավորը մերկ է»։ Սա այն դեպքն է, երբ մարդն իրփորած փոսն է ընկնում։ Նախագահի թիմն այնքան էր կարևորել դրսի «դաբրոյի» հարցը և այնքան էր քարոզել «Հայաստանի հարցերը աշխարհի մեծերն են որոշում» կոդը, որ այժմ դարձավ սեփական PR–գծի զոհը։
Սերժի շրջապատում դեպքերի նման զարգացման չէին սպասում ու հիմա հայտնվել են շատ ծանր վիճակի մեջ, որից ուզում են դուրս գալ «հայրենասիրություն» խաղալով ու հայտարելով, թե թող դեսպանները չմիջամտեն մեր ներքին գործերին, բայց դե տարիներ շարունակ իրենք այնքան են կարևորել, օրինակ, ԱՄՆ դեսպանի խոսքի նշանակությունը, որ հիմա մնացել են իրենց կիրառած «պրիոմի» տակ։
Սերժ Սարգսյանը հիմա այնքան է շփոթված, որ չի կարողանում անգամ որոշում կայացնել Վրաստանում հաղթած Իվանիշվիլուն շնորհավորել–չշնորհավորելու հարցում, իսկ նրա քարոզչաթիմն արդեն վերջնականապես մառազմի մեջ է հայտնվել ու առաջարկում է Հայաստանի իշխանությանն անցնել Սահակաշվիլու կողմը։ Մի խոսքով, խառն է, շատ խառն է իշխանության գլուխը։ Եվ դա այն դեպքում, երբ նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ի դեպ,«արևմտամետ» ու«անկախ»լրատվամիջոցների հարցերն էլ ձեռքի հետ լուծվեցին։ Հիմա սրանք պետք է ստիպված «քլնգեն» իրենց սիրած Արևմուտքին ու եթե այս ընթացքում Պուտինը Հայաստան գա, ապա դառնան խիստ ռուսամետ ու փչեն արդեն «Սերժը Ռուսաստանից «դաբրո» ունի» փուչիկը։ Ահա այսպիսի օրն է ընկել «արևմտամետ» Սերժը։
Սերժ Սարգսյանի անհանգստության պատճառները
2008թ. նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը փորձեց քաղաքական լեգիտիմության ներքին դեֆիցիտը լրացնել արտաքին լեգիտիմությամբ։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը նաև այդ խնդրի լուծման համար էր նախաձեռնվել։
«Ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ, բնականաբար, Սերժ Սարգսյանը հայտնվել էր միջազգային խոշոր խաղացողների՝ ԱՄՆ–ի, ՌԴ–ի և ԵՄ–ի ուշադրության կենտրոնում, ինչը ՀՀ նախագահի քարոզչամեքենան ներկայացնում էր որպես դրսի «դաբրո» ունենալու փաստ։ Եվ ընդհանրապես, Սերժ Սարգսյանի ամեն մի արտաքին շփում «անկախ» լրատվամիջոցները ներկայացնում էին, որպես «դաբրո» ստանալու հաջողված գործընթաց։
Շատ լավ հասկանալով, որ Հայաստանի հանրության լայն շրջանակների համար Սերժ Սարգսյանը երբեք ընդունելի չի դառնա, իշխանամետ քարոզչամեքենան ինտենսիվորեն տարածում էր այն միտքը, թե Հայաստանի իշխանության հարցերը դրսում են լուծվում, իսկ դուրսն էլ արդեն ընտրել է գործող նախագահին։
«Սերժը դրսի «դաբրո» ունի» հեքիաթի տարածմանը զուգահեռ կերտվում էր «Արևմտամետ Սերժի» կերպարը։ «Արևմտամետ Սերժ»–ն այն բլեֆն էր, որի միջոցով ծախու մամուլն ուզում էր լեգիտիմացնել Բաղրամյան 26–ին ծառայելը։
«Մենք ծառայում ենք Արևմուտքին ու արևմտյան արժեքներին ու քանի որ Արևմուտքն էլ իր հերթին կանգնած է Սերժի կողքը ու նրան է «դաբրո» տալիս՝ այդ իսկ պատճառով մենք ստիպված Սերժին ենք պաշտպանում՝ մեծ հաշվով ծառայելով ոչ թե Սերժին, այլ Արևմուտքին»,– իրենց ժուլիկական պահվածքին «գաղափարական» անտուռաժ էին փորձում տալ «անկախ» լրատվամիջոցները, իսկ դրա համար խիստ անհրաժեշտ էր, որպեսզի, ասենք, Հիլարի Քլինթոնը պարբերաբար զանգի Սերժին (կարևոր չէ, թե ինչ հարցով), Սերժը գնա Բրյուսել և այլն։ Այդ ընթացքում արևմտյան ցանկացած չինովնիկի ու դիվանագիտական կոռպուսի ներկայացուցչի խոսք սերժամետ թերթերի ու կայքերի համար դարձել էր աստվածաշնչյան ճշմարտությանը համարժեք մի բան։ Փաստորեն, սրանք իրենք իրենց էլ էին համոզել, որ արևմտամետ են ու եթե առաջադեմ Արևմուտքը «դաբրո» է տալիս Սերժին, ապա վերջինիս ծառայելն այնքան էլ ամոթ բան չէ։
Դրսի «դոբրո» ունենալու բլեֆով նախագահի նեղ շրջապատը կերակրում էր նաև ՀՀԿ–ի ու պետական համակարգի մեծ մասին։ Դա է պատճառը, որ շատերն անկեղծորեն համոզված էին, թե մասնավորապես՝ ԱՄՆ–ն ու ԵՄ–ն Սերժի մեջքին կանգնած են։
«Ճիշտ է, շեֆը Պուտինի հետ չի կարողանում լեզու գտնել, բայց «զատո» Արևմուտքից «դաբրո» ունի և գալիք ընտրությունների հարցերը լուծված են»,– համոզված էին ՀՀԿ–ում և իշխանության տարբեր օղակներում։
Վերջին օրերին, սակայն, Սերժ Սարգսյանը Վարդան Օսկանյանի և Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված այնպիսի գնահատականների արժանացավ դրսից ու Հայաստանում ԱՄՆ ու ՌԴ դեսպաններից, որ պարզապես ուշքի չի գալիս։ Բոլորը տեսան, որ Սերժ Սարգսյանի ներքին լեգիտիմության դեֆիցիտը ոչ թե լրացվել է արտաքինով (մասնավորապես՝ արևմտյան աջակցությամբ), այլ ներքին լեգիտիմության դեֆիցիտին գումարվել է արտաքին լեգիտիմության դեֆիցիտը։ Դրանից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ «թագավորը մերկ է»։ Սա այն դեպքն է, երբ մարդն իր փորած փոսն է ընկնում։ Նախագահի թիմն այնքան էր կարևորել դրսի «դաբրոյի» հարցը և այնքան էր քարոզել «Հայաստանի հարցերը աշխարհի մեծերն են որոշում» կոդը, որ այժմ դարձավ սեփական PR–գծի զոհը։
Սերժի շրջապատում դեպքերի նման զարգացման չէին սպասում ու հիմա հայտնվել են շատ ծանր վիճակի մեջ, որից ուզում են դուրս գալ «հայրենասիրություն» խաղալով ու հայտարելով, թե թող դեսպանները չմիջամտեն մեր ներքին գործերին, բայց դե տարիներ շարունակ իրենք այնքան են կարևորել, օրինակ, ԱՄՆ դեսպանի խոսքի նշանակությունը, որ հիմա մնացել են իրենց կիրառած «պրիոմի» տակ։
Սերժ Սարգսյանը հիմա այնքան է շփոթված, որ չի կարողանում անգամ որոշում կայացնել Վրաստանում հաղթած Իվանիշվիլուն շնորհավորել–չշնորհավորելու հարցում, իսկ նրա քարոզչաթիմն արդեն վերջնականապես մառազմի մեջ է հայտնվել ու առաջարկում է Հայաստանի իշխանությանն անցնել Սահակաշվիլու կողմը։ Մի խոսքով, խառն է, շատ խառն է իշխանության գլուխը։ Եվ դա այն դեպքում, երբ նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ի դեպ, «արևմտամետ» ու «անկախ» լրատվամիջոցների հարցերն էլ ձեռքի հետ լուծվեցին։ Հիմա սրանք պետք է ստիպված «քլնգեն» իրենց սիրած Արևմուտքին ու եթե այս ընթացքում Պուտինը Հայաստան գա, ապա դառնան խիստ ռուսամետ ու փչեն արդեն «Սերժը Ռուսաստանից «դաբրո» ունի» փուչիկը։ Ահա այսպիսի օրն է ընկել «արևմտամետ» Սերժը։