Լրահոս

10.06.2009 15:13


ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Զեկուցումներով հանդես են եկել ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը և փրկարար ծառայության տնօրեն Արսեն Սարգսյանը: Շրջաններում իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ են ներկայացրել շրջվարչակազմերի ղեկավարները:
Հրդեհների դեմ պայքարը և հացահատիկային մշակաբույսերի անվտանգ բերքահավաքը արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով նախագահ Բակո Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2009թ. հունիսի 15-ը ձևավորել օպերատիվ շտաբ՝ հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը ընդգծել է, որ հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող այս խնդրի հաջող և արդյունավետ լուծման նպատակով բոլոր կառույցներից և գերատեսչություններից պահանջվում է համատեղ և համակարգված աշխատանք, ավելացնելով, որ ողջ գործընթացը գտնվելու է իր անմիջական վերահսկողության տակ:

 

Այս խորագրի վերջին նյութերը