ՀՀ կրթության և գիտության նախարար ԱրմենԱշոտյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ԻոաննիսԿորինթիոսի գլխավորած պատվիրակությանը:
«ՀունաստաննակտիվաջակցությունէցուցաբերելՀայաստանիՀանրապետությանկրթականհամակարգին՝ընդգրկելովբոլորաստիճանները՝հանրակրթություն, միջինևբարձրագույնմասնագիտականկրթություն: Սակայնայսօրկարիքկաերկուպետություններիդարավորբարեկամականկապերիննորլիցքհաղորդել: Համագործակցություննավելիամբողջականդարձնելուհամարորպեսապագայիտեսլական՝նորհարաբերություններենքակնկալումնաևգիտականհամագործակցությանոլորտում, ինչպեսնաևմիջբուհականերկկողմանիկապերիընդլայնմանհարցերում»,-նշել է Ա. Աշոտյանը:
Դեսպան Իոաննիս Կորինթիոսն իր հերթին ասել է, որ Հունաստանը երկար տարիներ օգնություն է ցուցաբերել Հայաստանին և դրան զուգահեռ աջակցել հունարեն լեզու սովորել ցանկացող հայ երիտասարդներին, ինչը հնարավորություն է տվել այսօր Հայաստանում ունենալ հունարենինտիրապետողհայերիմիմեծշերտ։
Նա անդրադարձել է նաև հայ-հունական զբոսաշրջության քոլեջին, որտեղ շուրջ կեսմիլիոնեվրո արժողությամբ ծրագիր է իրականացվում Հունաստանի Հանրապետության կրթության նախարարության հետ համատեղ:
Նշվել է Երևանի թիվ 132 դպրոցի՝ ամբողջությամբ վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև Հրազդան քաղաքում երիտասարդական կենտրոնի բացման մասին: Նման կենտրոն նախատեսվում է նաև Երևանում, որի բացման արարողությանը ներկա կլինի Հունաստանի Հանրապետության արտգործնախարարը: Դեսպանը նախարարին ևս հրավիրել է այդ միջոցառմանը: Նա նաև տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում գործում են հունարեն լեզվին և մշակույթին նվիրված դասընթացներ: ԵՊՀ-ում գործում է հունական գրադարան, իսկ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում նաև հունագիտության կենտրոն, որը միակն է տարածաշրջանում և իրավունք ունի որոշելու հունարենի իմացության աստիճանը: Կենտրոնը հատկապես օգտակար կարող է լինել Հունաստանի ռազմական ակադեմիայի ինչպես հայ, այնպես էլ վրացի շրջանավարտների համար: ՀաջորդտարինախատեսվումէԵՊՀ-ումբացելհունագիտությանամբիոն:
Պարոն դեսպանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ-իերեքդպրոցներումհունարեննընդգրկվածէորպեսօտարլեզու, իսկ մեկ դպրոցում այն ուսուցանվում է պարտադիր օտար լեզվի հիմունքներով:
ԵՊՀ-ում հունագիտության ամբիոն կբացվի
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսի գլխավորած պատվիրակությանը:
«Հունաստանն ակտիվ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգին՝ ընդգրկելով բոլոր աստիճանները՝ հանրակրթություն, միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն: Սակայն այսօր կարիք կա երկու պետությունների դարավոր բարեկամական կապերին նոր լիցք հաղորդել: Համագործակցությունն ավելի ամբողջական դարձնելու համար որպես ապագայի տեսլական՝ նոր հարաբերություններ ենք ակնկալում նաև գիտական համագործակցության ոլորտում, ինչպես նաև միջբուհական երկկողմանի կապերի ընդլայնման հարցերում»,-նշել է Ա. Աշոտյանը:
Դեսպան Իոաննիս Կորինթիոսն իր հերթին ասել է, որ Հունաստանը երկար տարիներ օգնություն է ցուցաբերել Հայաստանին և դրան զուգահեռ աջակցել հունարեն լեզու սովորել ցանկացող հայ երիտասարդներին, ինչը հնարավորություն է տվել այսօր Հայաստանում ունենալ հունարենին տիրապետող հայերի մի մեծ շերտ։
Նա անդրադարձել է նաև հայ-հունական զբոսաշրջության քոլեջին, որտեղ շուրջ կես միլիոն եվրո արժողությամբ ծրագիր է իրականացվում Հունաստանի Հանրապետության կրթության նախարարության հետ համատեղ:
Նշվել է Երևանի թիվ 132 դպրոցի՝ ամբողջությամբ վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև Հրազդան քաղաքում երիտասարդական կենտրոնի բացման մասին: Նման կենտրոն նախատեսվում է նաև Երևանում, որի բացման արարողությանը ներկա կլինի Հունաստանի Հանրապետության արտգործնախարարը: Դեսպանը նախարարին ևս հրավիրել է այդ միջոցառմանը: Նա նաև տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում գործում են հունարեն լեզվին և մշակույթին նվիրված դասընթացներ: ԵՊՀ-ում գործում է հունական գրադարան, իսկ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում նաև հունագիտության կենտրոն, որը միակն է տարածաշրջանում և իրավունք ունի որոշելու հունարենի իմացության աստիճանը: Կենտրոնը հատկապես օգտակար կարող է լինել Հունաստանի ռազմական ակադեմիայի ինչպես հայ, այնպես էլ վրացի շրջանավարտների համար: Հաջորդ տարի նախատեսվում է ԵՊՀ-ում բացել հունագիտության ամբիոն:
Պարոն դեսպանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ-ի երեք դպրոցներում հունարենն ընդգրկված է որպես օտար լեզու, իսկ մեկ դպրոցում այն ուսուցանվում է պարտադիր օտար լեզվի հիմունքներով: