Լարիսա Ալավերդյան. «Փաստահավաք խումբը կաշխատեր հօգուտ իշխանության հանդեպ լեգիտիմույթան քվեի բարձրացման»
-Իր 7 ամսվա աշխատանքային գործունեության ընթացքում Փաստահավաք խումբը վստահության քվե ուներ։ Այդ վստահության քվեն տարածվում էր նաև իշխանությունների վրա։ Դրա լուծարումը վերադարձնում է հասարակությանը անվստահության մակարդակը։ Մենք մեծ հնարավորություն բաց թողեցինք,-«Դե ֆակտո» ակումբում ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։ Նրա կարծիքով՝ Փաստահավաք խումբը բավական արդյունավետ է աշխատել։
- Արդեն իսկ իրենց առաջին միջանկյալ զեկույցը բոլորովին դուր չի եկել այն պետական մարմիններին, որոնց հանդեպ անվստահություն էր հայտնվել ժամանակին։ Պետական մեքենան թույլ չտվեց, որ գա մեկ այլ մարմին և ուղղի այն, ինչը թվում է անուղղելի,--ասել է պատգամավորը։
Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Փաստահավաք խմբի գործունեությունը ներքին ճնշումներով չի վերակագնվի, իսկ արտաքին ճնշումների ազդեցությամբ հնարավոր է, բայց՝ նոր ձևաչափով։