Լրահոս

10.06.2009 16:18


Քաղաքագետ. «Մենք կարիք ունենք խելացի, այլ ոչ թե ճղճղան ընդդիմության»

Քաղաքագետ. «Մենք կարիք ունենք խելացի, այլ ոչ թե ճղճղան ընդդիմության»

-Վերջին ամիսների իրադարձություններն ստեղծել են մի իրավիճակ, երբ ղարաբաղյան խնդրի մասին խոսելիս անպայման պետք է հիշատակել հայ-թուրքական հարաբերությունների մասին,- «Հայացք» ակումբում նման կարծիք է հայտնել «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Ի տարբերություն շատերի, ովքեր հայ-թուրքական հարաբերությունները որակում են որպես ֆուտբոլային դիվանագիտություն, Ալեքսանդր Մանասյանը դրանք նույնացնում է շախմատային խաղի հետ, որտեղ կարելի է քայլը հետ վերցնել.

-Մի կողմը այդ քայլը կարող է հետ վերցնել, և դա հայկական կողմն է, մյուս կողմը՝ ոչ, և դա թուրքական կողմն է։ Օրինակ, մենք կարող ենք հայտարարել, որ բարի կամք դրսևորեցինք և Թուրքիայի հետ հարաբերություններ սկսեցինք, այնինչ Թուրքիան չարդարացրեց միջազգային հանրության սպասելիքները։

Ալեքսանդր Մանասյանը համոզված է, որ  հայ-թուրքական և ընդհանրապես արտաքին հարաբերություններում հաջողության հասնելու համար պետությունը պետք է ունենա «խելացի, այլ ոչ թե ճղճղան ընդդիմություն»։

-ՀՅԴ-ն արեց որոշ քայլեր, բայց դա բավարար չէր։ Ինձ համար առավել ընդունելի կլիներ գիտական ընդդիմությունը, այլ ոչ թե կուսակցական։

Այս խորագրի վերջին նյութերը