Զարուհի Փոստանջյանի կարծիքը հօգուտ քաղաքական դաշտի կայացմա՞ն է եղել
-Որևէ մեկը, ըստ սահմանադրության, իրավունք չունի պատգամավորին պարտադրել արտահայտել կամ չարտահայտել կարծիք։ Զարուհի Փոստանջյանի դիտարկումը որոշված կամ հաստատված չի «Ժառանգության» կողմից,- խոսելով ՀԱԿ-ի մասին Արմեն Մարտիրոսյանի և Զարուհի Փոստանջյանի արած հայտարարություններից՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։ Նրա խոսքերով՝ Զարուհի Փոստանջյանն իր դիտարկումները հայտնել է հօգուտ քաղաքակն դաշտի կայացման։ Լարիսա Ալավերդյանը պնդում է, որ քննադատություններին և կարծիքներին պետք է հանգիստ նայել։
-Եթե քննադատությունը չընդունի, դա ավելի կապացուցի, որ կայացած ուժ չէ։ Մենք էլ, որպես երիտասարդ քաղաքական ուժ, լսում ենք կարծիքներ և հետևություններ անում,-ասել է նա։