Լրահոս

10.06.2009 17:51


Կառավարությունում քննարկվել են Հայաստանի հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն տիկին Սնեժանա Ստոյլջկովիչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՄՖԿ-ի Հայաստանի և Վրաստանի գրասենյակի ղեկավար Թոմաս Լյուբեկը։
Տիկին Սնեժանա Ստոյլջկովիչը ներկայացրել է կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային, հետազոտական և խորհրդատվական ծրագրերը։ Քննարկվել են համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում ՄՖԿ-ի հետ Հայաստանի հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը կաջակցի միջազգային ֆինանսական կորպորացիայի ծրագրերի իրականացմանը և հույս հայտնել, որ ՄՖԿ-ի կողմից իրականացվող նախագծերը համահունչ կլինեն կառավարության երկարաժամկետ ծրագրերին և գերակա ուղղություններին։

Այս խորագրի վերջին նյութերը