Լրահոս

17.10.2012 10:15


Նախագահական ընտրություններից հետո իշխանամերձ կուսակցությունների ինքնալուծարման սցենար է մշակվում

Նախագահական ընտրություններից հետո իշխանամերձ կուսակցությունների ինքնալուծարման սցենար է մշակվում

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ կուլիսներում շրջանառվող նոր խոսակցությունների համաձայն` Բադրամյան 26-ում որոշել են իրականացնել մի սցենար, համաձայն որի` 2013թ. նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ի քաղաքական դաշտում դեռևս «պատսպարված» իշխանամերձ կուսակցությունները պետք է ավտվոմատ գնան ինքնալուծարման ճանապարհով: Ըստ այդմ` որոշ քաղաքական ուժերի համար այս ընտրությունները վերջին փորձաշրջանն են լինելու` իրենց մասին հիշեցնելու, գուցեև «փրկվելու» առամուվ: Հնարավոր է, որ հիմնականում մի քանի հոգուց բաղկացած մինի կուսակցություններն արդեն զրկվեն իրենց հասանելիք իշխանական «հոնորարներից» ու այն բոլոր ֆինանսական հոսքերից, որոնց շնորհիվ կարողացել են գոնե իրենց «ֆուտլյարները» պահպանել:
Թերթը նշում է՝ մեր իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ի «ընկեր և բարեկամ» համարվող որոշ կուսակցությունների ներսում արդեն իսկ փոխնախագահների մակարդակով լուրջ խժդժությունների ու դժգոհությունների ալիք է բարձրացել, որի ձայնը լսելի կդաոնա ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ նրանց մինչև օրս սնած-պահած իշխանությունների ինֆորմացիոն արտահոսքերի միջոցով:

Այս խորագրի վերջին նյութերը