Լրահոս

17.10.2012 11:13


Շվեդիան, որը 4։0 հաշվով պարտվում էր, կարողացել է Գերմանիայի հետ հանդիպումն ավարտել 4։4 հաշվով (տեսանյութ)

Շվեդիան, որը 4։0 հաշվով պարտվում էր,  կարողացել է Գերմանիայի հետ հանդիպումն ավարտել 4։4 հաշվով (տեսանյութ)

Աշխարհի 2014թ. ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլի C խմբում երեկ հանդիպել են խմբի առաջատարներ Գերմանիայի ու Շվեդիայի հավաքականները։ Խաղն ընթացել է Բեռլինում։

Հանդիպումն աչքի է ընկել ոչ միայն գոլառատությամբ (8 գնդակ է խփվել), այլ նաև ֆուտբոլի մեջ հազվադեպ հանդիպող գերդրամատիկ «սցենարով»։ Առաջին խաղակեսում գերմանացիները 3 անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը, ապա խաղի 55–րդ րոպեին հաշիվը դարձրել են 4։0։ Սակայն գերմանացիները նույնիսկ չէին էլ պատկերացնում, թե ինչ է սպասում նրանց հետագա 40 րոպեներին. շվեդները 4 գնդակ են ուղարկել գերմանացիների դարպասը՝ վերջին գոլը խփելով 92–րդ րոպեին։

Ինչպես ասում են՝ ճտերը աշնանն են հաշվում։
Խաղի գոլերը կարող եք դիտել այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը