Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հնդկաստանի դեսպանին
Հունիսի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Փանդեին:
Նորին Սրբությունը, հրաժեշտի իր բարեմաղթանքներն ուղղելով տիկին Փանդեին, հաստատել է, որ անցնող տարիներին առանձնահտուկ ջերմությամբ են հատկանշված եղել հարաբերությունները Մայր Աթոռի Ս. Էջմիածնի և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության միջև: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է անդրադարձել այն ազնիվ օգտակարություններին, որ դեսպանատունը բերել է Հնդկաստան Հովվապետական այցի կազմակերպման, ճեմարանականների' օտար լեզուների իմացության խորացման գործում, ինչպես նաև այն ուշադրությանը, որ Հնդկաստանի պետությունը մշտապես ցուցաբերել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի նկատմամբ:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև հայ-հնդկական հարաբերությունների և այդ շրջանակներում իրականացվելիք տարբեր ծրագրերի մասին: