Էդվարդ Նալբանդյան. «Քննարկվել է Վերին Լարսի անցակետի բացման հարցը»
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարարից փորձել է ճշտել, թե Վրաստան այցի ժամանակ ջավախահայությանը վերաբերող հարցեր քննարկվե՞լ են.
-Մասնավորապես այն սահմանային կետի, որը Ջավախքը կապում է մայր հայրենիքի հետ,-հարցրել է Տ. Վարդապետյանը։
-Այս այցն աշխատանքային այց էր, քանի որ Թիֆլիսի կենտրոնում բացվելու էր Սայաթ-Նովային նվիրված հուշակոթողը, բայց նաև այդ հնարավորությունն օգտագործվեց հանդիպում ունենալու Վրաստանի արտգործնախարարի հետ,- պատասխանել է Էդուարդ Նալբանդյանն ու նշել, որ քննարկվել են նաև ջավախահայությանը վերաբերող հարցեր։
Էդվարդ Նալբանդյանն ասել է, թե նոր տնտեսական ծրագրերի իրականացումը հնարավորություն է տալիս աշխատատեղերի բացման։
-Քննարկվել է նաև Վերին Լարսի անցակետի բացման հարցը, որին վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել ռուսական կողմի հետ այդ անցակետը շուտափույթ կերպով բացելու համար։