Լրահոս

10.06.2009 19:18


Ֆինանսների նախարար. «Առաջիկա տարիներին ինֆլացիոն ֆոն չենք ունենա»

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կառավարությանը հարց է ներկայացրել, թե սոցիալական պաշտպանության ոլորտում որոշ պետական ծախսերի ինդեքսավորումն ի՞նչ ժամկետում է նախատեսվում։

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, պատասխանելով Վիկտոր Դալլաքյանի հարցին, ասել է, թե սովորաբար ինդեքսացիան արվում է փոխհատուցելու նպատակով, և սովորաբար դա կապվում է երկրում ինֆլացիոն ֆոնի փոփոխության հետ.

-Ինդեքսացիան անելու համար մեզ համար նախևառաջ երկու կարևոր հիմք է պետք. բարձր ինֆլացիա և համապատասխան ռեսուրսների առկայություն։

Ֆինանսների նախարարն ասել է, որ «չնայած տնտեսական ճգնաժամին, այս տարի և առաջիկա տարիներին մենք բարձր ինֆլացիոն ֆոն չունենք, և հուսով ենք՝ չենք ունենա»։

 

Այս խորագրի վերջին նյութերը