Սկսվել է «վհուկների» աննախադեպ որսը կամ ինչպե՞ս են «մեծերին գլխից բռնում»
Մոտ մեկ ամիս առաջ երկրի առաջին դեմքերի մասնակցությամբ մի ուշագրավ բեմադրություն ներկայացվեց հայ հանրությանը, որի ժամանակ գլխավոր գործող անձ Սերժ Սարգսյանը, իրեն բացարձակ կապ չունեցողի տեղ դրած, մեղադրանքներ էր հնչեցնում ու բողոքում կառավարության անդամների վատ աշխատանքից:
«Պետք է գլխից բռնել մեծերին»,–կոչ արեց Սերժ Սարգսյանն ու իր մեղադրականն ավարտեց Դերոյին ու իրավապահներին ուղղված հայտնի արտահայտությամբ: Իսկ հետո էլ արդեն առանձին խորհրդակցություն հրավիրեց ու խոսեց առողջապահության ոլորտի խայտառակ վիճակից ու հանրության շրջանում առկա բողոքներից, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին սպառնաց բուժհաստատություններին ու իրեն հատուկ դեմագոգիկ ձևով այս ոլորտում կաշառակերության դեմ պայքարի համար կանաչ լույս վառեց:
Այսքանը ավելի քան բավարար էր հասկանալու համար, որ քաղաքական ենթատեքստով «վհուկների» աննախադեպ որս է սկսվելու, որպեսզի համատարած ձախողումների ֆոնին ցույց տրվի, թե ինչպիսի վճռականություն է ցուցաբերում «պատահաբար գլխի ընկած» իշխանությունը և ինչ քայլեր է ձեռնարկում հանրության բողոքներին «համարժեք» արձագանքելու համար:
Հանրությունն արդեն վաղուց տեղյակ է, թե կոսմետիկ քայլերի ու քավության նոխազների մեծ սիրահար իշխանությունները ինչպես են պայքարում կաշառակերության դեմ, ինչ շոուներ են կազմակերպում, ոնց են «մեծերին գլխից բռնում»: Այս անգամ էլ իշխանությունները չփայլեցին ինքնատիպ լուծումներով ու սկսեցին իրականացնել «մի քանիսին բռնենք՝ ցույց տալու համար, որ աշխատում ենք ու ձեռքի հետ էլ մեր հակառակորդների դեմ պայքարենք» օպերացիան:
Արդեն իսկ ահազանգեր են ստացվում, որ ինչ-որ շոշափելի քայլ կատարելու փոխարեն՝ իշխանություններն իրենց տեռորի մեքենան ուղղեցին ու ողջ թափով ընկան շարքային բժիշկների ետևից: Ամենաստորացուցիչ ձևով Քաղաքապետարանի առողջապահության վարչության, Առողջապահության նախարարության ու դատախազության աշխատակիցները «գրպանը թմրանյութ գցել ու գլխին սարքել» սկզբունքով համատարած ձևով փորձում են բռնացնել բժիշկներին «կաշառք վերցնելու պահին»:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ մտնում են բժշկի մոտ ու ծայրահեղ վատ ձևանալով` խնդրում բժշկին ստուգել իրենց: Վայ այն բժշկին, ով մարդկային որակներ դրսևորելով` «հիվանդին» արագ օգնություն ցույց տալ կհամարձակվի, քանի դեռ «հիվանդը» չի իջել դրամարկղ ու չի վճարել գումարը: Միանգամից կընկնի թակարդը. գումարը կթողեն սեղանին, դուրս կգան, ապա, անմիջապես կվերադառնան ու կբռնեն «կաշառակեր» բժշկին:
Մոտ երկու շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը շոու-խորհրդակցության ժամանակ բողոքում էր նաև առողջապահության ոլորտում վատ սպասարկումից ու մարդու իրավունքների խախտումներից: Ստացվում է, որ նման անմարդկային տարբերակով սադրելն ու բժիշկներին բռնելու փորձերը մարդու իրավունքների խախտում չեն, այլ «սպասարկումը բարելավելուն ուղղված քայլեր են»: Այսինքն՝ իշխանություններն իրենց ձեռքով` «վհուկների» որսով, են ստեղծում անառողջ մթնոլորտ, որպեսզի բժիշկը «Հիպոկրատի երդումը» կատարելու փոխարեն մտածի իրավապահների ձեռքը չհայտնվելու մասին ու, հաճախ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի հետ ստիպված առաջինը քննարկի ոչ թե օգնություն ցույց տալու, այլ վճարելու հարցը:
Ավելին, պետականորեն սահմանված բուժման ու հետազոտություններ անցկացնելու գները բնակչության վճարունակության հետ համեմատած բավականին բարձր են, սակայն այդ ծառայություններից օգտվող հիվանդի ողջ բարկությունն էլ կրկին ուղղվում է ուղղակի իր պարտականությունները կատարող բժշկի դեմ:Այսպիսով փորձում են հանրության ողջ բողոքն ուղղել շարքային բժիշկների դեմ`որպես առողջապահության վիճակի համար պատասխանատու «չարիքների»: Իսկ բժշկի հետ շփվող հիվանդներից շատերն անգամ չգիտեն, որ դրամարկղ մուտքագրած գումարից բժշկին շատ հաճախ կոպեկներ են հասնում, իսկ շատ դեպքում էլ գլխավոր բժիշկներն այդ ողջ գումարը դնում են իրենց գրպանը: Իսկ փոխարենը 30-50 հազար դրույքաչափով աշխատող ու ամեն օր մարդու կյանքի հետ գործ ունեցող, գերլարված պայմաններում աշխատող բժիշկը մնում է ուղղակի մշտական թիրախ, որին անընդհատ կարելի է քարկոծել ու հանրության շրջանում ոլորտի բարեփոխման պատրանք ստեղծել, խաղալ բժիշկների հեղինակության հետ հանուն տպավորիչ շոուների կազմակերպման: Այդ նվաստացուցիչ պայմաններում հայտնված բժիշկը նաև պարտավոր է սպասարկել պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժումները, տանել անվճար բուժվելու իրավունք ունեցող շատերի անքաղաքավարի ու անշնորհք վերաբերմունքը, քանի որ բժիշկը «պարտավոր է ամեն ինչ անել իրենց համար»: Ու թող հանկարծ բժիշկը համարձակվի բողոքել, միանգամից դուռը ցույց կտան:
«Մենք պիտի կարողանանք բարձրացնել բժշկի դերն ու արժանապատիվ հեղինակությունը մեր հասարակության մեջ, և միաժամանակ հասնենք այն բանին, որ առողջապահական ծառայություններից օգտվող մեր քաղաքացիները բավարարված լինեն բոլոր ծառայություններից և դրանց հասանելիությունից»,- իրեն հատուկ պաթետիզմով հայտարարում է Սերժ Սարգսյանը, սակայն արդեն ոչ հանրային որոշումներով անում են ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿԸ`ստեղծելով այդ ոլորտում արատավոր համակարգ:
Թող տպավորություն չստեղծվի, թե բժիշկների կողմից անբարեխիղճ վերաբերմունքի շատ ցավալի խնդիրների քննարկումը շրջանցելու կամ քողարկելու խնդիր ունենք: Բնավ: Սակայն բժիշկներին անխնա քարկոծելու իրավունքը վաստակելու համար ոլորտի խնդիրների մասին «պատահաբար իմացած» իշխանությունները պետք է ստեղծեն իրական, այլ ոչ թե հռչակագրային արժանապատիվ պայմաններ բժշկի աշխատանքի համար։ Մշտապես հասարակության ամենազարգացած խավերից մեկը համարված բժիշկները պետք է իրենց կատարած աշխատանքի կարևորությանը համապատասխան աշխատավարձ ստանան ու իրենց գնահատված զգան, որպեսզի գործեն ոչ թե բնակչության շրջանում «չարիք չընկալվելու» վախից դրդված ու մտածեն օրվա հացի մասին, այլ կենտրոնանան իրենց աշխատանքը լավագույն ձևով կատարելու վրա:
Անի Կարախանյան
Հ.Գ Օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում «Արմենիա» հանրապետական հիվանդանոցում աշխատանքի անցած սիրիահայ սրտաբան Ջորջ Բարսեղյանը անդրադարձել էր պետության կողմից բժիշկներին ցուցաբերվող վերաբերմունքին ու նվազագույն աշխատավարձից քիչ տարբերվող աշխատավարձեր տալուն. «Բժշկի աշխատանքը ենթադրում է ֆիզիկական, և մանավանդ հոգեկան գերլարվածություն, հոգնածություն: Ամսվա վերջում այսպիսի անհարմար գումարով վարձատրել բժշկին, դա ուղղակի, չասելու համար անիրավություն է, մարդկայնություն էլ չէ:
Ինչ վերաբերում է Սիրիայում վճարվող աշխատավարձին, Ջորջ Բարսեղյանը պատասխանել է. «Ես համեմատականներդնելամաչումեմ, որովհետև որևէ համեմատության մեջ շատ կուզենայի գտնել իմ հայրենիքի նժարը շատ ավելի ծանր: Իսկ այս հարցը, որ տալիս եք, այնպիսիպատկերկվերհանի, որչեմուզիներկայացնելժողովրդինայն, ինչորկա»:

Ինչ վերաբերում է Սիրիայում վճարվող աշխատավարձին, Ջորջ Բարսեղյանը պատասխանել է. «Ես համեմատականներ դնել ամաչում եմ, որովհետև որևէ համեմատության մեջ շատ կուզենայի գտնել իմ հայրենիքի նժարը շատ ավելի ծանր: Իսկ այս հարցը, որ տալիս եք, այնպիսի պատկեր կվերհանի, որ չեմ ուզի ներկայացնել ժողովրդին այն, ինչ որ կա»: