Լրահոս

10.06.2009 19:40


Ջրի սակագնի թանկացումը փոխվարչապետը պայմանավորել է հոսանքի թանկացմամբ

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը հարց է բարձրացրել, թե մեկ տարվա մեջ երկրորդ անգամ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը ջրի սակագնի մեջ փոփոխություն է կատարել և սակագինը բարձրացրել է։ Պատգամավորը փորձել է հստակեցնել, թե արդյո՞ք բավարար հիմնավորվածություն կա այդ թանկացումների մեջ։

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատասխանելով հարցին, ասել է, թե «Երևան Ջուր»-ի սակագինը վերջին տարիներին մի քանի անգամ չի փոխվել.

-Որպեսզի շփոթություն չլինի, հիմա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ֆիքսեց «Երևան Ջուր» ընկերության սակագինը։ Մինչ այդ նա քննարկել էր Հայջրմուղի սակագինը։ Դրանք տարբեր ընկերություններ են և տարբեր կարգավորման ոլորտներ են։

Արմեն Գևորգյանը ջրի սակագնի թանկացումը փորձել է հիմնավորել  այն հանգամանքով, որ եթե հոսանքի սակագինը ապրիլի մեկից թանկացել է, իսկ ջրային տնտեսությունը մեծածավալ հոսանք է օգտագործում, ուստի տրամաբանական  է, որ ջրի սակագինը պետք է թանկանար։

 

Այս խորագրի վերջին նյութերը