Դավիթ Հարությունյանը դեմ է հարյուր տոկոս համամասնական ընտրություններին
Այսօր «Ընտրական օրենսդրության համաժողով» է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել են Հայաստանի ներկայացրած՝ նոր Ընտրական օրենսգրքի վերանայմանը, ինչպես նաև Հայաստանի ընտրական գործընթացների վերաբերյալ միջազգային տեսակետին վերաբերող հարցերը։
ԱԺ «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցություններն էլ հանդես են եկել Ընտրական օրենսգրքի փոփոխության համատեղ առաջարկներով, որոնք ներգրավված չեն եղել քննարկվող Ընտրական օրենսգրքի նախագծում, և որով առաջարկվում է անցնել ընտրությունների հարյուր տոկոս համամասնական սկզբունքին։
-Համամասնական ընտրությունները, անշուշտ, ունեն իրենց ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը, և վերջինն այս պարագայում գերակշռում է,-ասել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ Նա դեմ է հարյուր տոկոս համամասնական ընտրություններին, քանի որ կարծում է՝ այդ պարագայում քաղաքական կյանքը գերկենտրոնանում է մայրաքաղաքում:
-Մենք իրավունք չունենք այդ աստիճանի թուլացնելու մեր մարզերը։ Այդպես կտրվում է ուղղակի կապը պատգամավորի և ընտրողի միջև, ինչը թույլատրելի չէ: Այն բալանսը, որը հիմա առկա է, կարծում եմ, համապատասխան է մեր երկրի զարգացման այս փուլին: Հետագայում գուցե որոշում կայացնենք անցնել ռեյտինգային ընտրությունների, ինչը, սակայն, շատ բարդ է,-ավելացրել է Դ. Հարությունյանը։
Նա նաև ավելացրել է, որ անպայման կանդրադառնան Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկություններին ևս։