ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին շաբաթ օրը պատրաստվում է այցելել Դամասկոս, որտեղ կհանդիպի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ: Այս մասին, «Ֆրանս Պրես»–ի փոխանցմամբ, հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նշենք, որ վերջին օրերին Բրահիմին ջանք չի խնայում, որ Սիրիայում հրադադար հաստատվի համամուսուլմանական տոների առթիվ, որոնք կմեկնարկեն հաջորդ շաբաթ։
Լախդար Բրահիմին շաբաթ օրը կայցելի Դամասկոս