Սերժանժդեհականներ շարքից. խորհրդարանական յալանչին ու չկայացած Գագոն
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հիմա միայն քնած ժամանակ չի հայտարարում, որ սատարում է Սերժ Սարգսյանին, մինչդեռ ոչ վաղ անցյալում նա անարգանքի սյունին էր գամում իր այսօրվա թիմակիցներին՝ չմոռանալով նշել, որ մարդկանց դեմքը կնճռոտվում է, երբ խոսում է Սերժ Սարգսյանը։
Ստորև ձեզ ենք ներկայացնում հատվածներ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Օրինաց երկիր» թերթոնից։
...
«Ազգային ժողովում Հեղինե Բիշարյանի ունեցած ելույթը Սարաևո արձակված կրակոցի էֆեկտն ունեցավ Հանրապետական կուսակցության համար, որը մի նոր համաշխարհային պատերազմ սկսեց Օրինաց երկրի դեմ` ոտքի հանելով իր ողջ ռազմական արսենալը, ի դեմս Ազգային միաբանության համամասնական ցուցակով իբրեւ ընդդիմադիր խորհրդարան եկած Համլետ Հարությունյանի եւ մանկապատանեկան պաթոսով տակավին առաջնորդվող եւ խորհրդարանական յալանչու դերին հավակնող Արմեն Աշոտյանի…
… Էն գլխից դատապարտված ու այդպես էլ քաղաքական գործչի իմիջ ձեռք չբերած այս գործիչներին միացել է մեկ այլ հանրապետական` Գագիկ Մելիքյանը, որ օրերս հանրային հեռուստատեսության եթերից մեծամիտ կեցվածքով հայտարարություններ էր անում` գնահատականներն ու ինքնագնահատականները խառնելով իրար:
… Գագիկ Մելիքյանը հայտարարում է, որ նախկին երկրորդ դեմքը ժողովրդից ու իր շրջապատից լքված է: Գուցե սեփական լիդերների հետ է շփոթում: Ով է այսօր մեր երկրում լուրջ ընդունում այսօրվա երկրորդ դեմքին, ով է նրան լուրջ քաղաքական գործչի տեղ դնում, ով չի կնճռոտում դեմքը, երբ խոսում է Սերժ Սարգսյանը…»:
«Օրինաց երկիր»
3-9 նոյեմբերի 2006թ.»
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը մասնակցեց ՕԵԿ համագումարին ու հայտարարեց, թե Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ուժը ցույց տվեց, որ քաղաքականությունը բարոյական է։ Փաստորեն, ՀՀԿ ղեկավարն ուրույն պատկերացումներ ունի բարոյականության, ինչպես նաև արժանապատվության մասին, այլապես իրեն խաղամոլ ու գանձագող համարող Վիկտոր Դալլաքյանի չէր տանի իր աշխատակազմ, իսկ Արտաշես Գեղամյանին՝ ՀՀԿ–ի ցուցակ։