Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան Սերժ Սարգսյանի ու իր շրջապատի մոտ ջղային վիճակն ակնհայտ է դառնում։ Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ կլիենտը հուզվում է, կլիենտը նյարդայնանում է։
«Նախաձեռնողական» հիվանդությամբ տառապող իշխանությանը թվում էր, թե ինքը կարողանալու է ամբողջ քաղաքական դաշտը լցնել արտաշեսգեղամյաններով ու վիկտորդալլաքյաններով, բայց չկարողացավ։
Հայաստանի թիվ մեկ օլիգարխն իր երիտթևի հետ միասին ահագին ջանք, եռանդ ու փող ծախսեց լրատվական դաշտն ամբողջությամբ «երկխոսացնելու» և «դատարկ դհոլի» վերածելու համար, բայց կրկին անհաջողության մատնվեց։ Ճիշտ է, բացառությամբ մեկ թերթի («Չորրորդ ինքնիշխանություն») և մատների վրա հաշվվող ազդեցիկ լրատվավերլուծական կայքերի (հեռուստատեսությունն ու ռադիոն այլ խոսակցության թեմա են), մնացածը կառավարվում է նախագահական նստավայրից կամ կառավարության շենքից, բայց միևնույն է՝ գեբելսյան, կամ որ նույնն է՝ միշիկական քարոզչամեքենան բացարձակ մենաշնորհ չունի։
Սրանք սոցիալական ցանցերն էլ են լցրել օգտագործված, օգտագործվող և օգտագործվելիք «դեմքերով», բայց էլի չեն լուծել իրենց առաջ դրած խնդիրը, որովհետև այդ տիրույթում էլ ազատ մարդիկ կան։
Ու հիմա, երբ շատերի համար պարզ է, որ Սերժ Սարգսյանինչի հաջողվում ամբողջությամբ ամայացնել քաղաքական, հասարակական ու լրատվական տարածքները և հետևաբար՝ նախագահական ընտրությունների ժամանակ չի հաջողվելու խուսափել իրական մրցակցությունից (այսինքն՝ պարտությունից), Բաղրամյան 26–ը դիմում է հուսահատ և էժանագին քայլի՝ անցնում է անձնական վիրավորանքների։ Անձնական վիրավորանքներ հասցնելը ցույց է տալիս, որ իշխանության մոտ փաստարկի սով է և մոտալուտ տապալման կանխազգացում։
Մեր հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքները վերահասցեագրելով դրանց պատվիրատուներին՝ ուզում ենք մեր ընթերցողներին տեղեկացնել, որ շարունակելու ենք մեր բռնած գիծը և գործող ռեժիմին տեղն ենք դնելու քաղաքական ու գաղափարական կոդերով։ Թող ինչքան ուզում են՝ իրենց պատեպատ տան, մեկ է՝ ասել ենք ու ասելու ենք, որ Սերժ Սարգսյանը տառապում է քաղաքական նեկրոֆիլիայով ու սիրում է իրեն շրջապատել քաղաքական ու լրատվական դաշտի դիակներով, և որ նա տապալվել է արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում և եթե ուզում է Չաուշեսկուի,Քադաֆիի կամ Մուբարաքի օրը չընկնել, ապա պետք է հարևան Վրաստանի նախագահ Սահակաշվիլուց կամ Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյից օրինակ վերցնի ու հանգիստ հեռանա։ Դա լավ կլինի և՛ իր, և՛ Հայաստանի համար։
Սերժ Սարգսյանի՝ արժանապատիվ ձևով ու առանց ցնցումների հեռանալը միակ բանն է, որի շուրջը կարող է գրեթե 100–տոկոսանոց համաձայնություն կայանալ իշխանության ու հասարակության միջև։
7or.am
Հ.Գ.։2008թ. նախագահական «ընտրություններից» հետո Սերժ Սարգսյանը ոչ թե որոշեց գնալ հասարակության լայն շերտերի հետ իրական երկխոսության ու դրական բարեփոխումների ճանապարհով, այլ նախընտրեց իմիտացիաներով զբաղվել, իսկ երկխոսության գնաց թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Թե ինչով ավարտվեց «ֆուտբոլային» դիվանագիտությունը, հիշեցնելու կարիք չկա։
Նկատենք, որ պետական նշանակության ոչ մի ծրագիր և գաղափար այս իշխանությունը չունի։ Միակ նպատակը վերարտադրվելն է, իսկ միակ ծրագիրը, որն իրականացվում է նախագահական նստավայրի կողմից, «մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծելն է։ Այդ ծրագրի կյանքի կոչման համար իշխանությունը, ի թիվս այլ գործողությունների, հասարակությունից գողացել, սեփականաշնորհել ու «երկխոսացրել» է լրատվական դաշտի ճնշող մեծամասնությանը։ Վերջինս հիմա կատաղի պայքար է մղում հասարակության դեմ այնպես, ինչպես անհայրենիք ենիչերիներն էին պայքարում իրենց բուն հայրենիքի ու ծնողների դեմ։ Սրանք իրար «պաս» տալով ու մեկը մյուսի սուտը տարածելով՝ փորձում են պղտորել ամեն ինչ, որպեսզի իրենց տերերի սիրտը հովացնեն։
Ուշագրավն այն է, որ «երկխոսացված» լրագրողական համքարությունը կատաղի պայքար է մղում նաև իրենց տիրույթից դուրս գործող լրատվական սուբյեկտների դեմ։ Պատճառը հասկանալի է՝ բոլորի կեղտոտվածության դեպքում սեփական կեղտոտվածությունը չի երևա։ «Երկխոսացվածները» վատ են զգում, երբ տեսնում են, որ բոլորը չեն իրենց նման։ Վատ են զգում ու ավելի մեծ էներգիայով են պայքարում հանուն Սերժի։
Բաղրամյան 26–ում խիստ նյարդայնացած են
Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան Սերժ Սարգսյանի ու իր շրջապատի մոտ ջղային վիճակն ակնհայտ է դառնում։ Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ կլիենտը հուզվում է, կլիենտը նյարդայնանում է։
«Նախաձեռնողական» հիվանդությամբ տառապող իշխանությանը թվում էր, թե ինքը կարողանալու է ամբողջ քաղաքական դաշտը լցնել արտաշեսգեղամյաններով ու վիկտորդալլաքյաններով, բայց չկարողացավ։
Հայաստանի թիվ մեկ օլիգարխն իր երիտթևի հետ միասին ահագին ջանք, եռանդ ու փող ծախսեց լրատվական դաշտն ամբողջությամբ «երկխոսացնելու» և «դատարկ դհոլի» վերածելու համար, բայց կրկին անհաջողության մատնվեց։ Ճիշտ է, բացառությամբ մեկ թերթի («Չորրորդ ինքնիշխանություն») և մատների վրա հաշվվող ազդեցիկ լրատվավերլուծական կայքերի (հեռուստատեսությունն ու ռադիոն այլ խոսակցության թեմա են), մնացածը կառավարվում է նախագահական նստավայրից կամ կառավարության շենքից, բայց միևնույն է՝ գեբելսյան, կամ որ նույնն է՝ միշիկական քարոզչամեքենան բացարձակ մենաշնորհ չունի։
Սրանք սոցիալական ցանցերն էլ են լցրել օգտագործված, օգտագործվող և օգտագործվելիք «դեմքերով», բայց էլի չեն լուծել իրենց առաջ դրած խնդիրը, որովհետև այդ տիրույթում էլ ազատ մարդիկ կան։
Ու հիմա, երբ շատերի համար պարզ է, որ Սերժ Սարգսյանին չի հաջողվում ամբողջությամբ ամայացնել քաղաքական, հասարակական ու լրատվական տարածքները և հետևաբար՝ նախագահական ընտրությունների ժամանակ չի հաջողվելու խուսափել իրական մրցակցությունից (այսինքն՝ պարտությունից), Բաղրամյան 26–ը դիմում է հուսահատ և էժանագին քայլի՝ անցնում է անձնական վիրավորանքների։ Անձնական վիրավորանքներ հասցնելը ցույց է տալիս, որ իշխանության մոտ փաստարկի սով է և մոտալուտ տապալման կանխազգացում։
Մեր հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքները վերահասցեագրելով դրանց պատվիրատուներին՝ ուզում ենք մեր ընթերցողներին տեղեկացնել, որ շարունակելու ենք մեր բռնած գիծը և գործող ռեժիմին տեղն ենք դնելու քաղաքական ու գաղափարական կոդերով։ Թող ինչքան ուզում են՝ իրենց պատեպատ տան, մեկ է՝ ասել ենք ու ասելու ենք, որ Սերժ Սարգսյանը տառապում է քաղաքական նեկրոֆիլիայով ու սիրում է իրեն շրջապատել քաղաքական ու լրատվական դաշտի դիակներով, և որ նա տապալվել է արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում և եթե ուզում է Չաուշեսկուի, Քադաֆիի կամ Մուբարաքի օրը չընկնել, ապա պետք է հարևան Վրաստանի նախագահ Սահակաշվիլուց կամ Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյից օրինակ վերցնի ու հանգիստ հեռանա։ Դա լավ կլինի և՛ իր, և՛ Հայաստանի համար։
Սերժ Սարգսյանի՝ արժանապատիվ ձևով ու առանց ցնցումների հեռանալը միակ բանն է, որի շուրջը կարող է գրեթե 100–տոկոսանոց համաձայնություն կայանալ իշխանության ու հասարակության միջև։
7or.am
Հ.Գ.։ 2008թ. նախագահական «ընտրություններից» հետո Սերժ Սարգսյանը ոչ թե որոշեց գնալ հասարակության լայն շերտերի հետ իրական երկխոսության ու դրական բարեփոխումների ճանապարհով, այլ նախընտրեց իմիտացիաներով զբաղվել, իսկ երկխոսության գնաց թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Թե ինչով ավարտվեց «ֆուտբոլային» դիվանագիտությունը, հիշեցնելու կարիք չկա։