Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետին
Ս.թ. հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետին:
Ողջունելով Էստոնիայի արտգործնախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը' նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ և ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է Էստոնիայի հետ փոխշահավետ հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում:
Ուրմաս Պաետը ևս բարձր գնահատեց երկու երկրների միջև ձեւավորված բարեկամական հարաբերությունները և նշեց, որ Էստոնիան մտադիր է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման ուղղությամբ:
Բանակցությունների ընթացքում երկուստեք կարևորվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ քաղաքական խորհրդատվություններն անցկացնել այս տարվա աշնանը Երևանում: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում դիվանագիտական դպրոցի հիմնադրման աշխատանքներին Էստոնիայից ցուցաբերվող աջակցության համար:
Անդրադառնալով տնտեսական հարաբերությունների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին' նախարարներ Նալբանդյանն ու Պաետը գոհունակությամբ նշեցին, որ այսօր Երևանում բացվելիք հայ-էստոնական տնտեսական համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի հայ և էստոնացի գործարարների համագործակցության համար:
Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղակավարները քննարկեցին մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի փոխադարձ դյուրացման հնարավորությունը, իրավա-պայմանագրային դաշտի կատարելագործման հետ կապված հարցեր:
Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարները բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընթացքի և այդ ոլորտում կատարվելիք քայլերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրին առնչվող հարցեր:
Էստոնիայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետի համատեղ մամուլի ասուլիսը: