«Սահման»-ը Լուվրում ջերմ ընդունելության է արժանացել
Հոկտեմբերի 14-ին Լուվրում ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը:
«Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը ևս ներկա էր հայկական կինոյի պատմություն համար առանցքային կարևորություն ունեցեղ այս իրադարձությանը։
«Այն հանգամանքը, որ Լուվրն իր կինոցուցադրությունների դահլիճը տրամադրում է հայկական ֆիլմին, արդեն իսկ շահեկան է մեր երկրի համար: Լուվրը համաշխարհային խաչմերուկ է ոչ միայն այն իմաստով, որ այնտեղ հավաքված է համաշխարհային արվեստի մեծ հարստություն, այլև այցելուների առումով: Լուվրի խաչմերուկում ցուցադրված կինոն ստանում է միջազգային հնչողություն: Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը բավականին յուրօրինակ ձևով մատուցվեց Լուվրում: Անվանի կինոռեժիսոր Աբաս Քիառոստամին այդ օրերին անց էր կացնում իր ֆիլմերի ցուցադրությունը: Ծրագրի կազմակերպիչները Քիառոստամիին առաջարկել էին ցուցադրության համար ընտրել իր ֆիլմերից երկուսը և ևս մեկը` հմաշխարհային կինոյից: Նա ասաց, որ համաշխարհային կինոյից ընտրություն կատարելն իր համար շատ պարզ էր, և դա Հարություն Խաչատրյանի «Սահման»-ն էր, որն առաջին իսկ դիտումից փոխել է աշխարհի հանդեպ իր վերաբերմունքը, իսկ հիմնական դժվարություն ինքն ունեցել է սեփական ֆիլմերի ընտրության հարցում: Շատ խորհրդանշական է և ինքնին արժեքավոր, որ Աբաս Քիառոստամիի՝ նման հեղինակության տեր արվեստագետի անձնական ընտրությունը կանգ է առել Հարություն Խաչատրյանի ֆիլմի վրա: Քիառոստամին հիմնականում խոսեց դեպի կյանքն ուղղված այն անկեղծ հայացքի մասին, որն ունի Հարություն Խաչատրյանի կինոաչքը: Ցուցադրությանը հայեր նույնպես կային, բայց գերակշիռ մասն այլ ազգերի ներկայացուցիչներ էին: Ֆիլմից հետո հանդիսատեսները շրջապատել էին կինոռեժիսորին և իրենց գնահատանքն էին արտահայտում: Կարծում եմ, որ այս ցուցադրությունը պետք է գրանցել որպես հայ կինոյի լուրջ հաջողություն»,–ասաց Դավիթ Մուրադյանը: