Դատախազը հրաժարվել է Վահրամ Մարգարյանին առաջադրված սպանության մեղադրանքից
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ սպանություն կատարելու եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու համար Վ. Մարգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, եւ հոկտեմբերի 19-ի դատական նիստում նրան ներկայացվել է նոր մեղադրանք:
2011թ. օգոստոսի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանի սպանության դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Վ. Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել` չպարզված հանգամանքներում ապօրինաբար ռազմամթերք հանդիսացող նռնակ, նռնակի պայթուցիչ ձեռք բերելու եւ իր բնակարանում պահելու, Բ. Հակոբյանի օժանդակությամբ եւ վերջինիս կողմից տրամադրված հրազեն հանդիսացող Մակարով տեսակի ատրճանակի գործադրմամբ Խ. Գալոյանին սպանելու համար:
Իսկ Բ. Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել` սպանությանն օժանդակելու եւ ապօրինի կերպով զենք պահելու համար: Ըստ նախաքննական մարմնի՝ Բ. Հակոբյանը գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իրեն պատկանող` Երևան քաղաքի Հակոբյանց փողոցի թիվ 43 հասցեում գտնվող տանը պահել հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի 11 փամփուշտներ, ապա Վահրամ Մարգարյանին տեղեկատվություն և հանցագործության կատարման գործիք` վերոհիշյալ հրազենն ու ռազմամթերք հանդիսացող 8 փամփուշտները տրամադրելով` օժանդակել է վերջինիս կողմից 2011թ. օգոստոսի 02-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Միտուշի Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելուն:
2012թ. ապրիլի 4-ին քրեական գործն ուղարկվել էր Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Քրեական գործի դատաքննության փուլում հետազոտվել են ինչպես մեղադրական եզրակացությամբ վկայակոչված բոլոր ապացույցները, այնպես էլ դատարանում մեղադրանքը պաշտպանողի եւ դատապաշտպանի միջնորդությամբ վկայակոչված նոր ապացույցները:
Առաջադրված մեղադրանքում Վահրամ Մարգարանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ հորաքրոջ տանից հայտնաբերված ռազմամթերքից տեղյակ չէ, Խաչիկ Գալոյանին չի սպանել, նրա սպանությանը որևէ առնչություն չի ունեցել և միայն հեռուստատեսությամբ է տեղեկացել, որ վերջինիս սպանել է Բորիս Հակոբյանը:
Բորիս Հակոբյանն առաջադրված մեղադրանքում իրեն ևս մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ որդու` Տիգրանի սպանությունից հետո մեկնել է ՌԴ Տուափսե քաղաք և փորձել է սեփական միջոցներով պարզել որդու սպանությունը կատարած անձանց: Խաչիկ Գալոյանի, ինչպես նաև այլ անձանց հետ ունեցած զրույցներից իր մոտ համոզմունք է առաջացել, որ սպանությունը կազմակերպել է Խաչիկ Գալոյանը, սակայն իր համոզմունքի մասին ոչ նրան, ոչ էլ որևէ այլ անձի չի հայտնել, այլ նպատակադրվել է հարմար առիթի դեպքում սպանել նրան և լուծել որդու վրեժը:
2011թ. ամռանը Բորիս Հակոբյանը, տեղեկանալով Խաչիկ Գալոյանի` Հայաստան մեկնելու մասին, առանց որևէ մեկին տեղեկացնելու ինքը նույնպես ժամանել է Հայաստան: Երևանում գտնվելու ժամանակ 2 օր հետևել է Խաչիկ Գալոյանին, ապա 02.08.2011թ.` ժամը 21:00-ի սահմաններում, Զաքյան փողոցում մոտենալով նրան` հանգուցյալ հորից իրեն փոխանցված ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել Խաչիկ Գալոյանի մարմնի տարբեր մասերին, իսկ դեպքից օրեր անց կամավոր ներկայացել է ոստիկանություն և հանձնել հանցագործության գործիքը:
Դատարանում հարցաքննված վկաները` Բորիս Հակոբյանի կինը` Լուսիկ Պողոսյանը, որդին` Սարգիս Հակոբյանը, ինչպես նաև բարեկամը` Վարուժան Ստեփանյանը, գրեթե նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ Տիգրան Հոկոբյանի մահից հետո Բորիս Հակոբյանը մեկնել է ՌԴ Տուափսե քաղաք և փորձել սեփական միջոցներով պարզել Տիգրան Հակոբյանի սպանությունը կազմակերպած անձին, սակայն այս կապակցությամբ երբևէ իրենց հետ չի կիսվել: 2011թ. հուլիսի 30-ին Բորիս Հակոբյանը բոլորովին անսպասելի, առանց որևէ մեկին տեղեկացնելու վերադարձել է Երևան: Խաչիկ Գալոյանի սպանության մասին իրենք տեղեկացել են հեռուստատեսությունից, իսկ դրանից մի քանի օր անց Բորիս Հակոբյանը իրենց հայտնել է, որ ինքն է սպանել նրան, քանի որ պարզել է, որ Խաչիկ Գալոյանը առնչություն է ունեցել Տիգրան Հակոբյանի սպանության հետ:
Վարդան Սահակյանը և Նունե Ղազախեցյանը, ովքեր հանցագործության դեպքի վայրում տեսել են հանցանք կատարած անձին փախուստի դիմելիս, թեև նախաքննության ընթացքում հարցաքննվել էին, սակայն իրենց ցուցմունքներով անձի ճանաչման գործողություն կատարելու համար բավարար տվյալներ չէին ներկայացրել, որի արդյունքում վկայակոչված քննչական գործողությունը չէր կատարվել:
Մինչդեռ դատաքննության ընթացքում Վարդան Սահակյանը և Նունե Ղազախեցյանը ցուցմունքներ տվեցին այն մասին, որ ամբաստանյալ Վահրամ Մարգարյանը ոչ հասակով, ոչ կազմվածքով ընդհանրապես նման չէ այն անձին, որին տեսել են դեպքի վայրում, փոխարենը նշեցին, որ ամբաստնյալ Բորիս Հակոբյանը թե հասակով, թե տարիքով և թե կազմվածքով համապատասխանում է դեպքի վայրում իրենց կողմից նկատված անձին:
Այսպիով՝ մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազի՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի գնահատմամբ դատաքննության ընթացքում ի հայտ են եկել այնպիսի տվյալներ, որոնք նախաքննական մարմնին հայտնի չեն եղել:
Հատկանշական է, որ դեպքի վայրից փախուստի դիմող հանցանք կատարած անձին տեսած բոլոր վկաների, այդ թվում` դեպքի վայրի հարևանությամբ գործող տաքսի ծառայության վարորդներ Սամվել Պապյանի, Հրահատ Սոսյանի, Վրեժ Կարապետյանի, ինչպես նաև շենքի բնակիչներ Տիգրան Նազարյանի և Ավետիք Գևորգյանի` դատարանում տված ցուցմունքերով կարելի է հաստատված համարել միայն այն, որ հանցանք կատարած անձը ունեցել է կլորավուն գլուխ ու ճաղատ է եղել, այլ անհատականացնող տվյալ գրեթե չեն նշել: Իսկ ինչ վերաբերում է տարիքին և հասակին, ապա այս կապակցությամբ հակասական տվյալներ են ներկայացվել: Սակավ անհատականացնող տվյալներ ներկայացնելը վերջիններս պատճառաբանել են հատկապես այն հանգամանքով, որ հանցանք կատարած անձը իրենց տեսադաշտում եղել է վարկյաններ:
Մինչդեռ թե ամբաստանյալ Վահրամ Մարգարյանը և թե Բորիս Հակոբյանը ունեն գլխի կլորավուն ձև և երկուսն էլ ճաղատ են` տարբերությամբ, որ Բորիս Հակոբյանի մոտ այն կապված է տարիքի հետ:
Վկա Աշոտ Ֆրանգուլյանը թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, այդ թվում` Վահրամ Մարգարյանի հետ առերես այն մասին, որ 2011թ. օգոստոսի 2-ին` մինչև ժամը 20:00-ն, գտնվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի 26 հասցեում գտնվող կամարամուտքում և վերանորոգել այն, ապա Աբովյան փողոցով ուղևորվել է Զաքյան փողոց, որտեղ ցայտաղբյուրի մոտ գտնվելու ընթացքում լսել է կրակոցի ձայներ և տեսել փախուստի դիմող Վահրամ Մարգարյանին:
Ընդ որում, վկա Աշոտ Ֆրանգուլյանի ցուցմունքից է բխում քրեական գործով ձեռք բերված մեկ այլ ապացույց` անձին ճանաչման ներկայացնելու վերաբերյալ կազմված արձանագրությունը:
Թեև Աշոտ Ֆրանգուլյանը նման ցուցմունք է տվել, սակայն վերջինիս կողմից տրված ցուցմունքի արժանահավատությունը կասկած է հարուցում ներքոհիշյալ 2 հիմնական փաստարկներով.
1. Դատարանում ցուցմունք է տվել վկա Հրաչիկ Թումասյանը, ով դատարանին հայտնել է, որ իրոք Աշոտ Ֆրանգուլյանը 02.08.2012թ. աշխատել է Աբովյան 26 հասցեում գտնվող կամարամուտքում, սակայն նշել է, որ վերջինս ժամը 21:00-ի սահմաններում չէր կարող գտնվել Զաքյան փողոցում, քանզի մինչև 22:30-ը միասին գարեջուր են խմել Աբովյան 26 հասցեում: Բացի այդ, Ա.Ֆրանգուլյանը հեռացել է Սայաթ-Նովա պողոտայով, այլ ոչ թե` Աբովյան փողոցով: Ուշագրավ է, որ Աշոտ Ֆրանգուլյանը նույնպես ընդունել է Հրաչիկ Թումասյանի հետ գարեջուր խմելու հանգամանքը:
Վկայակոչված փաստարկը հայտնի չի եղել նախաքննության փուլում, և այն նույնպես հայտնի է դարձել դատաքննության ընթացքում:
2. Աշոտ Ֆրանգուլյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի պահին գտնվել է Զաքյան փողոցում գտնվող ցայտաղբյուրի մոտ, որտեղից էլ ոստիկանները տաքսի ծառայության վարորդների հետ նույն ավտոմեքենայով իրեն ուղեկցել են ոստիկանություն:
Սակայն տաքսի ծառայության վարորդներ Սամվել Պապյանը, Հրահատ Սոսյանը, Վրեժ Կարապետյանը, Վարդան Սահակյանը իրենց ցուցմունքներով հայտնեցլ են, որ բացի իրենցից դեպքի պահին ցայտաղբյուրի մոտ այլ անձ չի եղել, ավելին` նշել են նաև, որ ոստիկանություն ուղևորվելիս ավտոմեքենայի մեջ նույնպես այլ անձ չի եղել:
Վկայակոչված փաստարկը նույնպես հայտնի չի եղել նախաքննության փուլում ու դարձյալ այն հայտնի է դարձել դատաքննության ընթացքում:
Ինչ վերաբերում է աձին ճանաչման ներկայացնելու վերաբերյալ կազմված արձանագրությանը, համաձայն որի` վկա Աշոտ Ֆրանգուլյանը, ի թիվս այլ անձանց, ճանաչել է Վահրամ Մարգարյանին` որպես դեպքի վայրից փախուստի դիմած անձի, ապա հարկ է նշել հետևյալը.
Նախաքննական մարմինն իր` 16.03.2012թ. քրեական հետապնդում չիրականացնելու որոշմամբ հաստատված է համարել, որ Վահրամ Մարգարյանին 17.08.2011թ. ոստիկանության բաժին բերման ենթարկելիս վերջինիս նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառվել են մարտական հնարքներ, որոնք նախաքննական մարմնի կողմից դիտվել են իրավաչափ:
Նշված դրավգով նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ Վ.Մարգարյանի մոտ արձանագրվել են վնասվածքներ` ձախ աչքի կոպերի, աջ աչքի ստորին կոպի, քթի, մեջքի, աջ քունքա-ճակատային շրջանի, ծոծրակային ձախ կեսի, կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի, գոտկային շրջանի ձախ հատվածում:
Բացի այդ, նույն որոշմամբ հաստատված է համարվել, որ Վահրամ Մարգարյանը, 20.08.2011թ. գտնվելով ոստիկանության Կենտրոնականի բաժնում, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, ձեռքերով և ոտքերով հարվածել է աշխատասեղանին, չհրկիզվող պահարանին, ինչպես նաև գլխով հարվածել է պատին:
Այս փաստով նույնպես քրեական հետապնդում չի իրականացվել` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:
Նշված դրվագով ևս նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն Վահրամ Մարգարյանի մոտ հայտնաբերվել են վնասվածքներ` ձախ վերին և ստորին կոպերի շրջանի արյունազեղումների, ձախ ստորին կոպի, ձախ այտոսկրի, ձախ թշային շրջանի քերծվածքի ձևով:
Այսինքն` հաստատվել է, որ Վահրամ Մարգարյանը 17.08.2011թ.-ից մինչև 20.08.2011թ. ունեցել է նշված վնասվածքները, ընդ որում դրանց ճնշող մեծամասնությունը տեղակայված են եղել Վահրամ Մարգարյանի դեմքի և գլխի շրջանում` տեսանելի հատվածներում, մինչդեռ վերջինս Աշոտ Ֆրանգուլյանին ճանաչման է ներկայացվել 20.08.2011թ., ուստի ակնհայտ է դարնում, որ Վահրամ Մարգարյանը էապես տարբերվել է շարքում կանգնած մյուս ճանաչվողներից:
Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանաչման ենթակա անձը ներկայացվում է ճանաչողին` նույն սեռի և արտաքինով ու հագուստով, ճանաչվողին հնարավորին չափ նման առնվազն երեք այլ անձանց հետ:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` «Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ»:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Էական են այն խախտումները, որոնք դրսևորելով մարդու և քաղաքացու սահմանդրական իրավունքների և ազատությունների կամ սույն օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ` դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ, կամ սահմանփակմամբ, կամ որևէ այլ կերպ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա»:
Այսպիսով` գնհատելով ինչպես նախաքննությամբ ձեռք բերված, այնպես էլ դատարանում ի հայտ եկած նոր ապացույցները իրենց համակցությամբ` ոչ միայն հերքվում է անմիջականորեն Վահրամ Մարգարյանի կողմից Խաչիկ Գալոյանին սպանելու հանգամանքը, այլ ավելին` հիմնավորվում է, որ Խաչիկ Գալոյանի սպանությունը կատարվել է անմիջականորեն Բորիս Հակոբյանի կողմից:
Հետևապես հիմնավորվել է, որ Վահրամ Արտուշի Մարգարյանը գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իր բնակության վայրում` Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48/4 շենքի թիվ 21 բնակարանում, կիսատաբատի գրպանում և սպորտային կոշիկի մեջ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ և «Ջ-1» տեսակի ինքնաշեն նռնակի պայթուցիչ, որոնք հայտնաբերվել են 2011թ. օգոստոսի 17-ին հիշյալ բնակարանում կատարված խուզարկության ընթացքում:
Այսինքն` Վահրամ Արտուշի Մարգարյանը կատարել է ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք:
Միևնույն ժամանակ հիմնավորվել է, որ Բորիս Սարգսի Հակոբյանը գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իրեն պատկանող` Երևան քաղաքի Հակոբյանց փողոցի թիվ 43 տանը պահել է հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի 11 փամփուշտներ: Բացի այդ, հիմնավորվել է, որ նշված հրազենի և ռազմամթերքի գործադրմամբ 2011թ. օգոստոսի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Միտուշի Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից:
Վերոնշյալ պատճառաբանությամբ, մեղադրանքը պաշտպանող դատախազի գնահատմամբ քրեական գործի դատաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել մինչդատական վարույթի ընթացքում Վ. Մարգարյանին և Բ. Հակոբյանին առաջադրված մեղադրանքները փոփոխել` Վ. Մարգարյանին առաջադրելելով նոր մեղադրանք ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Բ. Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: