Համլետ Հարությունյան. «Ինչո՞ւ պետք է մի քոսոտի մեկը միլիարդներ ունենա, մեկ ուրիշը՝ ոչ»
-Ես մասնագետ չեմ հարկային փաթեթի, բայց կարողանում եմ կողմնորոշվել, որ հարկային փաթեթն ունի իրական բացթողումներ։ Եվ պատահական չէ, որ երեկ կառավարությունը հետ վերցրեց օրինագիծը և 15 օրով հետաձգեց այն։ Ըստ երևույթին, եթե առաջարկները հաշվի առնվեն, շտկումներ արվեն, և օրինագիծը նորմալ ձևով ներկայացվի Ազգային ժողով, ինձ թվում է՝ այն կընդունվի։ Ես դա իմ գործընկերներին էլ եմ ասել, մենք շատ քիչ ենք հարկային վարչարարություն անում։ Եթե ես լինեի, հարստության նման բևեռացում, ինչպիսին այսօր Հայաստանում է, թույլ չէի տա։ Ինչո՞ւ պետք է քոսոտի մեկը միլիարդներ ունենա, մեկ ուրիշը՝ ոչ։ Եթե մարդ ազնիվ է աշխատում, ինչի՞ց պետք է խուսափի,- կառավարության կողմից ներկայացված հարկային փաթեթի վերաբերյալ «7օր»-ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը։