Լրահոս

11.06.2009 15:04


Պատգամավորները հրաժարվում են մեկնաբանել

 Այսօր, երբ կառավարությունը որոշել է 15 օրով հետաձգել հարկային փաթեթի քվեարկությունը, ԱԺ գործարար պատգամավորները հրաժարվում են այդ փաթեթի փոփոխությունների վերաբերյալ իրենց կարծիքներն արտահայտել լրագրողներին, ասելով, թե դեռևս չեն հասցրել դրանք ուսումնասիրել։ Մասնավորապես, ՄԱՊ ընկերության ղեկավար, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, ով ամենաակտիվներից  էր հարկային փաթեթի քննարկումների ժամանակ, հիմա արդեն խուսափում է մեկնաբանել այդ փաթեթի փոփոխությունները։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի գործարար պատգամավորները հարկային փաթեթի քննարկումների ժամանակ հնչող բացասական ելույթներին տեղից բառացիորեն ծափահարություններով էին արձագանքում։

Այս խորագրի վերջին նյութերը