Իտալիայի հավաքականը տարավ անբարոյական հաղթանակ, և մենք չենք ներելու ու չենք պատրաստվում հանդուրժել նման վերաբերմունք: Դուք մոռանում եք, թե ով է առաջինը աշխարհում քրիստոնեություն ընդունել, և ով է առաջինը ֆուտբոլ խաղացել: Ո՞ւր էին իտալացիները, երբ հայերը Արենիի քարանձավներում ֆուտբոլ էին խաղում, դրա ապացույցն էլ այն 5500–ամյա «բուցին» է, որ գտնվել է քարանձավներից մեկի ֆուտբոլի դաշտի տարածքում:
Պահանջում ենք անհապաղ ներողություն խնդրել և խոստանալ սրանից հետո միշտ պարտվել հզոր Հայաստանին: Հակառակ դեպքում Հայաստանը կխզի դիվանագիտական հարաբերությունները Իտալիայի հետ, իսկ որպես ապացույց մեր վճռականության, մենք կվառենք Իտալիայի դրոշը:
Երկուշաբթի, ժամը 13:00-ին տեղի կունենա բողոքի ցույց Իտալիայի դեսպանատան առջև։
Կո՛չ ենք անում բոլոր հայերին, անկախ ֆուտբոլային նախասիրություններից, միանալ մեր ցույցին։ Վերջ տանք անհեթեթ պարտություններին միասին։
Կվառեն Իտալիայի դրոշը

«Բարոյական հաղթանակների ազգային ծառայություն»