Լրահոս

20.10.2012 15:43


«Զինվորը հայտարարություն է տվել, թե ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել». դիմում ՀՀ նախագահին

«Զինվորը  հայտարարություն  է  տվել,  թե  ոստիկաններն իրեն ծեծի  են  ենթարկել». դիմում ՀՀ նախագահին

ՀՀ  նախագահ` պարոն Ս. Սարգսյանին

 Դ Ի Մ ՈՒ Մ 

Հարգելի պարոն նախագահ.

2009-2011թվականներին որդիս` Դավիթ Ալիխանյանը իսկական զինվորական  ծառայություն  է  կրել  ԼՂՀ   Քելբաջարում  տեղակայված  զորամասում:

Այնուհետև, 02.07.2012թ.-ին պայմանագրային զինվորական ծառայության է անցել ՀՀ Արմավիրի  կայազորի ՌՈ-ի  բաժնում որպես պարեկ:  14.08.2012թ.-ին ազատվել է աշխատանքից,  քանի  որ  հարուցվել  է քրեական   գործ:

Մեզ   հայտնի տեղեկություններով  տղաս` Դավիթ  Ալիխանյանը իր երկու գործընկեր ոստիկանների  հետ 2012թ. օգոստոսի 3-ին Էջմիածնի  զորամասի  շրջակայքում` զորամասին մոտ գտնվող խանութի  մոտ  տեսել են  զինվորի, հետաքրքրվել  նրա այդ վայրում  գտնվելու   հանգամանքով:  Զինվորը   ոչ  մի  պարզաբանում չի  տվել և   դիմել  է փախուստի` զորամասի  քանդված  պատով մտել է զորամաս: Ոստիկանները հետապնդել են   նրան, զինվորը  փախել և միացել  է զորամասի  այլ զինվորների: Այնուհետև  երկու   համակարգերը   միմյանց  հետ  քննարկել  են  իրենց հարաբերություններին  վերաբերվող    հարցեր, որոնցից  տղաս   տեղյակ   չէ,  և օգոստոսի  8-ին կամ  9-ին  զինվորը  հայտարարություն  է  տվել,  թե  ոստիկաններն իրեն ծեծի  են  ենթարկել:  Տղայիս  մեղադրանք  են առաջադրել, այնուհետև   կալանավորել  են: Մյուս   երկու    ոստիկանները   բացառում   են   զինվորի   ներկայացրած    հանգամանքերը և հաստատում  են տղայիս  ներկայացրած  փաստերը: Զինվորները   տալիս  են   զինվորին   պաշտպանող   ցուցմունքներ:

Շատ  ջանքեր  ենք  թափել  որպեսզի  ճշմարտությունը   բացահայտվի,  բայց   մեր  ջանքերն  ապարդյուն    են  անցել:

Արդեն երկու  ամիս է  տղաս  գտնվում է  կալանավայրում,   քննությանը   ներկայացրել է իր փաստերը, որոնք  ինչպես պարզվում  է`  անտեսվում են: Ինձ  հայտնի  դարձած  բազմաթիվ տեղեկություններից հասկացել եմ, որ տղաս համակարգային կռվի զոհ է. վատ  հարաբերություններ են  եղել   ՊՆ-ի տվյալ զորամասի  հրամանատարության և ՌՈ-ի պետերի միջև, որի  արդյունքում ոչ  թե  պատժվել  է թափառող  զինվորը  և  հսկողություն  չիրականացրած սպան, այլ  իր աշխատանքային  պարտականությունները   կատարող  իմ  տղան:  Որևէ  հումանիզմ   չեմ  տեսնում   մեր դատավորների մոտ, որոնք  չեն ղեկավարվում օրենքով և կատարում  են նախաքննական  մարմինների   հրահանգները,  շարունակում   են   կալանքի  տակ  պահել    իմ   տղային:

Հարգելի   նախագահ.

 Դիմում  եմ  Ձեզ  և հույս  ունեմ,  որ   իմ   ներկայացրած  փաստերը   ճիշտ    կհասկացվեն  և  իմ տղայի  վերաբերյալ  Ձեր  կողմից   հսկողության  պայմաններում որևէ դրական տեղաշարժ  կլինի  նրա  գործում և 21-ամյա տղաս չի  ձևավորի համոզմունք,  որ  իր նկատմամբ   անարդար   են  և’  ՊՆ-ն,  և’ ՌՈ-ն,  և’  քննչական   մարմինները  և  դատարանը:

Դիմող`  Ծովիկ  Ալիխանյան 

Այս խորագրի վերջին նյութերը