Հրանտ Բագրատյան. «Վաղը կամ մյուս օրը այս կառավարությունը չի լինելու»
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել.
«ԱԺ հերթական քառօրյայում կրկին երկրորդ ընթեցմամբ քննարկվելու է կուտակային կենսաթոշակների մասին օրենքներում փոփոխությունններ կատարելու մասին օրենքների փաթեթը։ Նկատի ունենալով, որ ԱԺ հանրապետական մեծամասնությունը հակված է երկրորդ անգամ կողմ քննարկելու այս օրինագծին, հարկ ենք համարում նշել հետևյալը։ 1. Կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրությունը առաջինն է, որ ՀՀ-ում օրինականացնելու է խնայողությունների խրախուսման, դրանց ձևավորման, խնայողությունները ներդրումների վերածելու և երկար փողեր ձևավորելու մեխանիզմները։ Այն պետք է լուծի 2 հարց. ձևավորի երկարաժամկետ պարտավորություններ և աղբյուրը դառնա հեռանկարային ներդրումների։ Գործող օրենսդրական փաթեթը (ընդունված 2010թ) և դրա առաջարկվող փոփոխությունները այդ խնդիրները չեն լուծում։ երկարաժամկետ պարտավորություններն ավելի շուտ հիշեց՚նում են բնակչության դրամական միջոցների էքսպոպրիացիա, իսկ ստացված միջոցների ներդրումների հարցը թողնված է այսպես կոչված կառավարիչների հայեցողությանը։
2. Կառավարության ներկայացուցիչների հավաստիացումներով Հայաստանը պարզապես ընդօրինակել է Էստոնիայի փորձը։ Նախ, ոչ միայն Էստոնիայի, այլև Ռուսաստանի, որից վերջինս 2 տարի առաջ հրաժարվեց։ Երկրորդ, պետք է ասել, որ ՀՀ-ում տնտեսական զարգացման մակարդակը 3.5 անգամ ցածր Էստոնիայից։ Նկատի ունենալով դա ՀՀ-ում սպառումը մշտապես գերազանցում է ՀՆԱ 80%-ը։ Էստոնիայում խնայելու բան շատ կա. սպառումը տատանվում է ՀՆԱ 65-70%-ի շրջանակներում։ Այս պայմաններում պարտադիր կուտակային համակարգը ոչ այլ ինչ է, եթե ոչ սպառման արհեստական սահմանափակում, ինչը մի քանի տարուց պարտադիր կարգով հանգեցնելու կուտակված միջոցների արժեզրկման։ Ավելորդ չէ նշել, օրենսդրորեն սահմանվում են ապահովագրական պոլիսները տնօրինելը սահմանափակող բացառիկ միջոցներ։ Մարդն առնվազն 23 տարի պետք է սպասի իր իսկ միջոցներն առանց կորուստների տնօրինելու համար։ Երրորդ, Էստոնիայի թիկունքում եվրոն է, ԵՄ-ը, տարեկան մի քանի տոկոս (առավելագույնը մինչև 5%) երաշխավորված գնաճով։ Իսկ Հայաստա՞նը։ Բացի այդ մեր գնաճը, տնտեսության փոքր մասշտաբների պատճառով, հաճախ ներմուծված է։ Ժամանակակից աշխարհում բնակչության արագ աճի ու բնական ռեսուրսների արագ կրճատման հետևանքով գնաճը ցայտուն ու անհաղթահարելի է դառնում փոքր պետություններում (եթե արհեստականորեն փողի զանգվածը չի սահմանափակվում)։ Բավական է մի քանի գնաճային տարի և այդ կուտակային խնայողությունները զրոյանալու են։ Եվ ուրեմն, այսպես կոչված կառավարիչները ստիպված են լինելու կուտակված միջոցները դոլարիզացնելու (կամ փոխարկելու այլ արտարժույթի) և պատուհաս են դառնալու ազգային արժույթի գլխին։ 3. Օրենսդրական փաթեթը (ներառյալ 2010-ին ընդունված 3 հիմնական օրենքները) չի լուծել հիմնական խնդիրը՝ ներդրումների հարցը։ Մինչդեռ այլ երկրների (Հոլանդիա, Ճապոնիա, Նորվեգիա, ԱՄՆ) փորձը ցույց է տալիս, որ հենց սրանից պետք էր սկսել։ Պետք էր գտնել ներքին ներդրումների ոլորտներ, որտեղ պետությունը երաշխավորում է ներդրումների նվազագույն եկամտաբերություն։ Սա չի արվել։ Այս կարևոր հարցը (կրկնում եմ, սրանից պետք էր սկսել) թողնված է այսպես կոչված կառավարիչների հայեցողությանը։ Պարզ չէ որ վերջիններս փողերի մի զգալի մասը դուրս են հանելու և, ամենակարևորը, երկար փողերը կարճացնելու են։ Օրինակ, կուտակված միջոցները դառնալու են դեպոզիտներ, ֆինանսավորելու են խոշոր բիզնեսի ընթացիկ կոմերցիոն գործարքները։ Այդ դեպքում ի՞նչներիս էին պետք կուտակային հիմնադրամները։ 4. Առաջարկվող օրենսդրական փաթեթն ընդունելու պարագայում ակնհայտ է դառնալու կապիտալի արտահոսքը երկրից։ Ի վերջո վստահության համար կառավարիչները միջոցներրղի հիմնական կամ գերակշիռ մասը տեղաբաշխելու են արտասահմանում։ Արդեն մի քանի տարի հետո տարեկան մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր միլիոն դոլար լքելու են Հայաստանը։ Մենք ականատեսն ենք լինելու թե ինչպես են կառավարիչները զեկուցում դրսում տեղաբաշխված միջոցների վնասաբերության մասին։ Լավ օրինակ է ԿԲ կողմից ՀՀ արտաքին ռեզերվների կառավարումը. 2 մլրդ դոլարի տնօրինումից սպասվելիք օգուտները բանկը փոշիացրել է։ Ի դեպ, այս ծրագիրը ֆինանսավորած արտասահմանցիների նպատակներից մեկն էլ երկրից ֆինանսական ռեսուրսների արտահոսքն է։ 5. Բոլորովին ակնհայտ է, որ ներկայումս նպատակահարմար էր սկսել կամավոր կուտակային համակարգի ներդնումով (կամավոր գործավորների և պարտադիր գործատուների համար), այս երկուսին տրամադրելով հարկային արտոնություններ, կուտակային ֆոնդերին փոխանցվող միջոցները մտցնելով արտադրության ինքնարժեքի մեջ, անհրաժեշտության դեպքում ներգրավելով պետությանը որպես երրորդ կողմ։ Սա չի արվում։ Վախենում են վախեցնեն գործատուներին։ Կառավարությունը ցույց է տալիս իր դեմքը. Այն մեծահարուստների կառավարություն է։ Առաջարկում ենք ԱԺ-ին ձեռնպահ մնալ սույն օրենսդրական փաթեթը քվեարկելուց։ Դուք ընդունելու եք մի փնստաթուղթ, որի տակից դուրս չեք գալու։ Վաղը կամ մյուս օրը այս կառավարությունը չի լինելու։ Մինչդեռ փոսը գցած քարը հանելը շաաաաատ դժվար է լինելու»։
Հրանտ Բագրատյան. «Վաղը կամ մյուս օրը այս կառավարությունը չի լինելու»
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել.
«ԱԺ հերթական քառօրյայում կրկին երկրորդ ընթեցմամբ քննարկվելու է կուտակային կենսաթոշակների մասին օրենքներում փոփոխությունններ կատարելու մասին օրենքների փաթեթը։ Նկատի ունենալով, որ ԱԺ հանրապետական մեծամասնությունը հակված է երկրորդ անգամ կողմ քննարկելու այս օրինագծին, հարկ ենք համարում նշել հետևյալը։
1. Կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրությունը առաջինն է, որ ՀՀ-ում օրինականացնելու է խնայողությունների խրախուսման, դրանց ձևավորման, խնայողությունները ներդրումների վերածելու և երկար փողեր ձևավորելու մեխանիզմները։ Այն պետք է լուծի 2 հարց. ձևավորի երկարաժամկետ պարտավորություններ և աղբյուրը դառնա հեռանկարային ներդրումների։ Գործող օրենսդրական փաթեթը (ընդունված 2010թ) և դրա առաջարկվող փոփոխությունները այդ խնդիրները չեն լուծում։ երկարաժամկետ պարտավորություններն ավելի շուտ հիշեց՚նում են բնակչության դրամական միջոցների էքսպոպրիացիա, իսկ ստացված միջոցների ներդրումների հարցը թողնված է այսպես կոչված կառավարիչների հայեցողությանը։
2. Կառավարության ներկայացուցիչների հավաստիացումներով Հայաստանը պարզապես ընդօրինակել է Էստոնիայի փորձը։ Նախ, ոչ միայն Էստոնիայի, այլև Ռուսաստանի, որից վերջինս 2 տարի առաջ հրաժարվեց։ Երկրորդ, պետք է ասել, որ ՀՀ-ում տնտեսական զարգացման մակարդակը 3.5 անգամ ցածր Էստոնիայից։ Նկատի ունենալով դա ՀՀ-ում սպառումը մշտապես գերազանցում է ՀՆԱ 80%-ը։ Էստոնիայում խնայելու բան շատ կա. սպառումը տատանվում է ՀՆԱ 65-70%-ի շրջանակներում։ Այս պայմաններում պարտադիր կուտակային համակարգը ոչ այլ ինչ է, եթե ոչ սպառման արհեստական սահմանափակում, ինչը մի քանի տարուց պարտադիր կարգով հանգեցնելու կուտակված միջոցների արժեզրկման։ Ավելորդ չէ նշել, օրենսդրորեն սահմանվում են ապահովագրական պոլիսները տնօրինելը սահմանափակող բացառիկ միջոցներ։ Մարդն առնվազն 23 տարի պետք է սպասի իր իսկ միջոցներն առանց կորուստների տնօրինելու համար։ Երրորդ, Էստոնիայի թիկունքում եվրոն է, ԵՄ-ը, տարեկան մի քանի տոկոս (առավելագույնը մինչև 5%) երաշխավորված գնաճով։ Իսկ Հայաստա՞նը։ Բացի այդ մեր գնաճը, տնտեսության փոքր մասշտաբների պատճառով, հաճախ ներմուծված է։ Ժամանակակից աշխարհում բնակչության արագ աճի ու բնական ռեսուրսների արագ կրճատման հետևանքով գնաճը ցայտուն ու անհաղթահարելի է դառնում փոքր պետություններում (եթե արհեստականորեն փողի զանգվածը չի սահմանափակվում)։ Բավական է մի քանի գնաճային տարի և այդ կուտակային խնայողությունները զրոյանալու են։ Եվ ուրեմն, այսպես կոչված կառավարիչները ստիպված են լինելու կուտակված միջոցները դոլարիզացնելու (կամ փոխարկելու այլ արտարժույթի) և պատուհաս են դառնալու ազգային արժույթի գլխին։
3. Օրենսդրական փաթեթը (ներառյալ 2010-ին ընդունված 3 հիմնական օրենքները) չի լուծել հիմնական խնդիրը՝ ներդրումների հարցը։ Մինչդեռ այլ երկրների (Հոլանդիա, Ճապոնիա, Նորվեգիա, ԱՄՆ) փորձը ցույց է տալիս, որ հենց սրանից պետք էր սկսել։ Պետք էր գտնել ներքին ներդրումների ոլորտներ, որտեղ պետությունը երաշխավորում է ներդրումների նվազագույն եկամտաբերություն։ Սա չի արվել։ Այս կարևոր հարցը (կրկնում եմ, սրանից պետք էր սկսել) թողնված է այսպես կոչված կառավարիչների հայեցողությանը։ Պարզ չէ որ վերջիններս փողերի մի զգալի մասը դուրս են հանելու և, ամենակարևորը, երկար փողերը կարճացնելու են։ Օրինակ, կուտակված միջոցները դառնալու են դեպոզիտներ, ֆինանսավորելու են խոշոր բիզնեսի ընթացիկ կոմերցիոն գործարքները։ Այդ դեպքում ի՞նչներիս էին պետք կուտակային հիմնադրամները։
4. Առաջարկվող օրենսդրական փաթեթն ընդունելու պարագայում ակնհայտ է դառնալու կապիտալի արտահոսքը երկրից։ Ի վերջո վստահության համար կառավարիչները միջոցներրղի հիմնական կամ գերակշիռ մասը տեղաբաշխելու են արտասահմանում։ Արդեն մի քանի տարի հետո տարեկան մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր միլիոն դոլար լքելու են Հայաստանը։ Մենք ականատեսն ենք լինելու թե ինչպես են կառավարիչները զեկուցում դրսում տեղաբաշխված միջոցների վնասաբերության մասին։ Լավ օրինակ է ԿԲ կողմից ՀՀ արտաքին ռեզերվների կառավարումը. 2 մլրդ դոլարի տնօրինումից սպասվելիք օգուտները բանկը փոշիացրել է։ Ի դեպ, այս ծրագիրը ֆինանսավորած արտասահմանցիների նպատակներից մեկն էլ երկրից ֆինանսական ռեսուրսների արտահոսքն է։
5. Բոլորովին ակնհայտ է, որ ներկայումս նպատակահարմար էր սկսել կամավոր կուտակային համակարգի ներդնումով (կամավոր գործավորների և պարտադիր գործատուների համար), այս երկուսին տրամադրելով հարկային արտոնություններ, կուտակային ֆոնդերին փոխանցվող միջոցները մտցնելով արտադրության ինքնարժեքի մեջ, անհրաժեշտության դեպքում ներգրավելով պետությանը որպես երրորդ կողմ։ Սա չի արվում։ Վախենում են վախեցնեն գործատուներին։ Կառավարությունը ցույց է տալիս իր դեմքը. Այն մեծահարուստների կառավարություն է։
Առաջարկում ենք ԱԺ-ին ձեռնպահ մնալ սույն օրենսդրական փաթեթը քվեարկելուց։ Դուք ընդունելու եք մի փնստաթուղթ, որի տակից դուրս չեք գալու։ Վաղը կամ մյուս օրը այս կառավարությունը չի լինելու։ Մինչդեռ փոսը գցած քարը հանելը շաաաաատ դժվար է լինելու»։