Լրահոս

11.06.2009 14:36


Հայաստանի արտգործնախարար. «Ադրբեջանի նախագահի շրջապատում տարաձայնություններ կան»

Հայաստանի արտգործնախարար. «Ադրբեջանի նախագահի շրջապատում տարաձայնություններ կան»

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շրջապատում տարաձայնություններ կան, կամ «աջ ձեռքը տեղյակ չի, թե ինչ է անում ձախը»»,- այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե Հայաստանը ԼՂ հակամարտության հարցում հանդես է գալիս ոչ կառուցողական դիրքերից։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է հանդես գալ լրատվամիջոցների առջև՝ հայտարարելով, որ հանդիպումը կառուցողական էր, և մոտ ապագայում նախատեսվում է նախագահների նոր հանդիպումը։ ՀՀ արտգործնախարարը խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել ադրբեջանցի քաղաքական գործիչներիրի և քաղաքագետների հայտարարություններին՝ միաժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանի նման գործողությունների օրինաչափությունը բերում է այն մտքին, որ Բաքուն չի բանակցում արդյունքի հասնելու համար։

 

Այս խորագրի վերջին նյութերը