Էդվարդ Նալբանդյան. «Թուրքիան ոչ մի կապ չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ»
«Թուրքիան ոչ մի կապ չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ»,-այսօր Էստոնիայի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Որպես հիմնավորում, Էդվարդ Նալբանդյանը բերել է այն փաստը, որ չնայած հայկական կողմի արած բազմաթիվ հեևքումներին, Անկարան շարունակում է պնդել, թե Իտալիայում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի այն հայտարարությունը, թե Թուրքիան ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների արագ կարգավորմանը՝ Նալբանդյանն ասել է, թե պետք է նախ և առաջ հստակեցնել, թե ու՞մ է ուղղված այդ հայտարարությունը։ «Հայաստանը միայն մեկ բան է ասում՝ մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների։ Եթե Դավուդօղլուի հայտարարությունը դիտարկենք այս համատեքստում, ապա մենք միայն ողջունում ենք նման դիրքորոշումը»,- ընդգծել է Նալբանդյանը։