Լրահոս

23.10.2012 09:28


ՄԱԿ ԱԽ–ում ՌԴ–ն այսօր նախաձեռնել է Սիրիայի ու Լիբիայի հարցերով խորհրդակցություններ

ՄԱԿ ԱԽ–ում ՌԴ–ն այսօր նախաձեռնել է Սիրիայի ու Լիբիայի հարցերով խորհրդակցություններ

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ–ում այսօր խորհրդակցություններ է նախաձեռնել Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ խորհրդակցությունների ընթացքում ծրագրվում է քննարկել Անվտանգության խորհրդի հայտարարությունների առնչությամբ ՌԴ պատվիրակության կողմից առաջարկված 3 նախագծեր, որոնք վերաբերում են Սիրիայում զինադադարի խրախուսմանը, որն առաջարկել է Բրահիմին, հոկտեմբերի 21-ին Դամասկոսում տեղի ունեցած պայթյունին և լիբիական Բանի-Վալիդ քաղաքում տիրող իրավիճակին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԽ հանդիպումը ծրագրված է այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18։00-ին:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած երկու նախագծերում դատապարտվում է 13 մարդու կյանք խլած Դամասկոսի ահաբեկչությունը, ինչպես նաև ողջունվում Բրահիմիի կարևոր և ճիշտ ժամանակին արված նախաձեռնությունը: Բրահիմին Սիրիայի կառավարությանն ու ընդդիմությանը կոչ է արել զինադադար կնքել հոկտեմբերի 26-28-ը կայանալիք մուսուլմանական Իդ ալ-Ախդա տոնի առիթով:

Ինչ վերաբերում է Լիբիային առնչվող նախագծին, ապա ԱԽ անդամներին առաջարկվում է լուրջ անհանգստություն արտահայտել լիբիական Բանի-Վալիդ քաղաքում տիրող իրադրության առնչությամբ, որն անցած շաբաթվանից զինված ընդհարումների թատերաբեմ է դարձել, և իշխանություններին հայտնել հակամարտության խաղաղ ճանապարհով շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը