Լրահոս

13.01.2011 14:50


ԵԱՀԿ նախագահը կոչ է անում համատեղ ուժերով լուծել առկա հակամարտությունները

ԵԱՀԿ նորանշանակ նախագահ՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը, ԵԱՀԿ Մշտական Խորհրդի ժամանակ իր անդրանիկ ելույթում հորդորել է կազմակերպության մասնակից պետություններին ուշադրությունը կենտրոնացնել գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորման և ազգերի հիմնարար ազատությունների պաշտպանությանը ուղղված գործողությունների առաջընթացի ապահովմանը։

-ԵԱՀԿ տարածաքում առկա հակամարտությունների խաղաղ և բանակցային տարբերակով կարգավորումը պետք է լինի մեր մեծագույն պարտավորությունը, - ասել է Աուդրոնյուս Աժուբալիսը։

Այս խորագրի վերջին նյութերը