Գուրգեն Մարգարյանի եղբայրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց
Այսօր Գուրգեն Մարգարյանի եղբայր Վահրամ Մարգարյանն ազատ արձակվեց Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից: Դատավոր Արշակ Վարդանյանի վճռով 2011-ի օգոստոսի 2-ին Զաքյան փողոցում կատարված սպանության գործով ամբաստանյալ Բորիս Հակոբյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Դատարանը հիմնավորված համարեց տուժող Խաչիկ Գալոյանին սպանելու և ապօրինի զենք պահելու համար նրան առաջադրված մեղադրանքը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն: Իսկ ամբաստանյալ Վահրամ Մարգարյանին դատարանը մեղավոր է ճանաչել ապօրինի ռազմամթերք պահելու համար և դատապարտել 1 տարի 2 ամիս ազատազրկման: Նախկինում առաջադրված սպանության մեղադրանքում նա ճանաչվել է անմեղ և դատարանով արդարացված՝ մեղադրանքն ապացուցված չլինելու պատճառով: Քանի որ ամբաստանյալն արդեն կրել է դատավճռում նշված պատժաչափը, դատարանը անհապաղ վերացրել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և ազատ արձակել դատարանի դահլիճից:
Գուրգեն Մարգարյանի եղբայրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց
Այսօր Գուրգեն Մարգարյանի եղբայր Վահրամ Մարգարյանն ազատ արձակվեց Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից: Դատավոր Արշակ Վարդանյանի վճռով 2011-ի օգոստոսի 2-ին Զաքյան փողոցում կատարված սպանության գործով ամբաստանյալ Բորիս Հակոբյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Դատարանը հիմնավորված համարեց տուժող Խաչիկ Գալոյանին սպանելու և ապօրինի զենք պահելու համար նրան առաջադրված մեղադրանքը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Իսկ ամբաստանյալ Վահրամ Մարգարյանին դատարանը մեղավոր է ճանաչել ապօրինի ռազմամթերք պահելու համար և դատապարտել 1 տարի 2 ամիս ազատազրկման: Նախկինում առաջադրված սպանության մեղադրանքում նա ճանաչվել է անմեղ և դատարանով արդարացված՝ մեղադրանքն ապացուցված չլինելու պատճառով:
Քանի որ ամբաստանյալն արդեն կրել է դատավճռում նշված պատժաչափը, դատարանը անհապաղ վերացրել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և ազատ արձակել դատարանի դահլիճից: